Մեքսիկան իրականացրել է «Քսանյակի» նախագահման լիազորությունների փոխանցումը Ռուսաստանին,- նոյեմբերի 28-ին հաղորդել է մեքսիկական ԱԳՆ-ն:
Արարողությունը անցկացվել է Մեքսիկայի արտգործնախարար Լուրդես Արանդա Բեսաուրի նախագահությամբ, իսկ ռուսական կողմը ներկայացրել է Մեքսիկայում Ռուսաստանի դեսպան Վալերի Մորոզովը:
Ռուսաստանը ղեկավարելու է G20-ը 2013 թ. ընթացքում, իսկ նրա լիազորությունները պաշտոնապես սկսվում են 2012 թ. դեկտեմբերին,- հաղորդում է Ria Novoasti գործակալությունը:









































