Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում հայտնաբերված չարաշահումների գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դառնում: Ըստ «Ժողովուրդ»-ի` պարզվում է, որ միայն 2 մլրդ ռուբլի հատկացվել ու «ծախսվել է» զինվորների «պարտյանկաներ» լվանալու համար: Այնինչ բոլորին է հայտնի, որ «պարտյանկաները» լվանում են զինվորներն իրենք ու դրա համար ամենևին էլ գումար չեն ստանում:
Բայց, փաստորեն, մարդկային եիևակայությունն անսահման է: Ու գումարներ յուրացնելու համար բոլոր երկրների իշխանությունները պատրաստ են դիմել ամեն քայլի: Որևէ մեկը չի կասկածում, որ եթե առաջիկայում ՀՀ ՊՆ-ում ևս լայնածավալ ստուգումներ անցկացվեն, հաստատ ավելի զավեշտալի դեպքեր էլ կհայտնաբերվեն:





































