Ինչպես տեղեկացնում է իսպանական հեղինակավոր AS պարբերականը, Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ցանկանում է հարձակվողի տրանսֆեր ձեռք բերել:
AS-ը, հղում կատարելով բրիտանական մամուլին, գրում է, որ «Չելսի»-ն հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի ծառայություններով: Թիմը պատրաստվում է բանակցել «Ռեալ»-ի հետ որքան հնարավոր է շուտ:







































