ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը

Ով և ինչպես է արնաքամ անում Արարատյան դաշտը. 1in.am-ի բացառիկ հետաքննությունը

Արարատի մարզում ձկնաբուծարաններն իսկական պատուհաս են դարձել. մի կողմից կերակրում են, մյուս կողմից՝ ծարավի մատնում: Հանրապետության 320 ձկնաբուծարանների գրեթե 90 %-ն այս մարզում է արտեզյան ավազանի հաշվին: Սակայն ժամանակի ընթացքում ջրի անխնա օգտագործման պատճառով խորքային պաշարներն սկսում են սպառվել: Ժամանակին հորատանցքերից ջուրը շատրվանում էր, հիմա ջրին հասնելու համար ավելի ու ավելի խորն են փորում:

2013-ին արդեն նախորդ կառավարությունը որոշեց Արմավիրի և Արարատի մարզերի ձկնաբուծական տնտեսություններում կոնսերվացնել ապօրինի շահագործվող և ինքնաշատրվանող 43 հոր: Պահուստային ֆոնդից հատկացրեց շուրջ 107,5 մլն դրամ: 43 փակված հորերի փոխարեն, սակայն, նոր կառավարությունն այս տարի որոշեց նորերը բացել՝ գրեթե կրկնապատկելով հորերի թիվն ու հնգապատկելով գումարը:

70 նոր խորքային հորեր փորելու համար և փակված 42 հորատանցքերը կրկին բացելու համար կառավարությունը հատկացրեց 550 մլն դրամ: Պատճառաբանւթյունը ոռոգման շրջանում գյուղացուն ջուր հասցնելն է, իրականում սակայն նպատակը մեկն է՝ ձկնաբուծարանների տերերին ջուր հասցնելը՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան. նրանցից ոչ մեկին չի հետաքրքրում Արարատյան դաշտի հետագա ճակատագիրը, կարևորը բիզնես շահն է:

Բնապահպան Լևոն Գալստյանը նկատում է. «2013-ի հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ մոտ 2 անգամ գերազանցվել է թույլատրելի քանակը, որ իրավունք ունենինք վերցնելու հիմնականում ձկնարդյունաբերության զարգացման համար. ավազանի մակերեսը 3 անգամ նվազել է, ջրի հորիզոնը 15-20 մ իջել է, ջրատվությունը նվազել է 3-6 անգամ»:

Արտեզյան ջրավազանն իր ջրային պաշարներով Հայաստանում երկրորդն է` Սևանից հետո: Տարեկան թույլատրելի է 1.1 մլրդ խ.մ ջրի սպառում, մինչդեռ վերցվում է մինչև 1,7 մլրդ խ.մ: Այս չարաշահումների հետևում պաշտոնյաների ու օլիգարխների անուններ են: Օրենքներն ու որոշումները հարմարեցվում են նրանց գրպանին: Ու թեև մասնագիտական ոսւումնասիրությունները տարիների ընթացքում բերեցին մի ճշմարտության, թե հորերի ու հորատանցքերի թիվը պետք է սահմանափակվի, ջրառը հսկվի ջրաչափերով, բայց նոր որոշումն արդեն ընդունված է, ու նոր հորեր կբացվեն: Իսկ թե ինչ մասնագիտական վերլուծության կամ ուսումնասիրության հիման վրա է կայացվել այս որոշումը՝ Հայաստանի լավագույն մասնագետները տեղյակ չեն. իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում