«Windows 8-ի վաճառքներն առաջին ամսում կազմել են 40 մլն օրինակ»,– ասվում է ընկերության հաշվետվությունում: Microsoft-ի ֆինանսական ու մարքեթինգային ստորաբաժանման ղեկավար Տամի Ռելլերը հաղորդել է, որ Windows 8-ի վաճառքներն առաջ են անցել նախորդ սերնդի Windows 7 համակարգ վաճառքից նույն ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ Windows 8-ն ու պլանշետային Surface համակարգիչը վաճառքի են հանվել 2012 թ. հոկտեմբերի 26-ին: Ընդ որում՝ ընկերությունը չի բացահայտում Surface-ի վաճառքի վերաբերյալ տվյալները:
Փորձագետները նշում են, որ Windows 8-ի 40 մլն պատճենները նախատեսված են առաջին հերթին համակարգիչներ արտադրողների համար, որոնք գնորդներին տեխնիկա վաճառելուց առաջ այդ համակարգերը տեղադրում են:
Microsft-ում հուսով են՝ Windows 8-ը կօգնի մեծացնել ընկերության արտադրատեսակներից օգտվողների թիվը՝ մինչև 1 մլրդ մարդու:









































