Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեկտեմբերի 10-ին կժամանի Օսլո, որպեսզի մասնակցի Եվրամիությանը Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձման արարողությանը:
Այս մասին հանրապետության ղեկավարը հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգի հետ չորեքշաբթի օրը Ելիսեյան պալատում տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, 2012 թվականի հոկտեմբերի 12-ին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել էր Եվրամիությանը: Դրա հիմքը եղել է այն հանգամանքը, որ, շնորհիվ եվրոպական ինտեգրման, Արևմտյան Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 67 տարիների ընթացքում խաղաղություն է տիրել: Դա այս տարածաշրջանում պատմության մեջ ամենաերկար տևած խաղաղությունն է:









































