Wednesday, 22 03 2023
Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է․ ՀՀ ՊՆ
Ովքե՞ր են ՀՀ ղեկավարին վերագրել ՀՀ սուվերեն տարածքից զիջում թշնամուն, եթե ոչ՝ կոլաբորացիոնիստները. Վահագն Ալեքսանյան
Մեծ վթար Գյումրիի «Հայուհու» արձանի մոտ․ կան զոհեր
Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել է ու փորձել է պայթեցնել նռնակը
«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել
Տարադրամի փոխարժեք – Մարտ 22, 2023
ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին․ կա տուժած
10:35
Եղանակը աշխարհում – Մարտ 22, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 22, 2023
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 22, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 21-03-23
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին

Ինչու է Հովիկ Աբրահամյանը խոսում պետգնումների մրցույթներից ու լռում խախտումների մասին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության վերջին նիստերից մեկում անդրադարձել է պետական գնումների գործընթացին՝ հայտարարելով. «Հաշվի առեք, որ հաջորդ տարվանից սկսելու ենք գնումներ անցկացնել միայն մրցութային կարգով: Եվ հատուկ դեպքերում, երբ, իրոք, կլինեն աղետներ ու այդ աղետների հետևանքով հրատապ հարցեր, խնդիր չեմ տեսնում, բայց մնացած բոլոր հարցերով պետք է մրցութային ընթացակարգը գործի: Եվ Ֆինանսների նախարարությանը հանձնարարել ենք, զբաղվում են, հիմա բոլոր մրցույթները պետք է անցկացվեն էլեկտրոնային համակարգով, որը նաև զերծ կպահի յուրաքանչյուր քննադատությունից»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2011-2013 թվականների պետական մարմինների կողմից կատարվող գնումների 67 տոկոսը կատարվել է մեկ անձից: Սա նշանակում է՝ իրական մրցակցությունն այդ ոլորտում բացակայում է:

Ուշագրավ է, որ Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չի անդրադարձել հենց մրցույթներով կատարված գնումների գործընթացի առթիվ խախտումների կոնկրետ դեպքերին, որոնք բացահայտել էր Վերահսկիչ պալատը:

Վերահսկիչ պալատի անցյալ տարվա ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ որոշ միջնորդ կազմակերպություններ այնքան են «մասնագիտացել» պետական գնումներում, որ մասնակցում և հաղթում են միմյանցից բացարձակապես տարբերվող ոլորտներում կազմակերպվող մրցույթներում: Մատակարարում են միմյանցից ծայրահեղ տարբերվող ապրանքատեսակներ: Այդ ամենը հանգեցնում է ապրանքի ավելորդ թանկացմանն ու պետական ծախսերի ցածր արդյունավետությանը:

Օրինակ՝ անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն եղանակով քիմիական պայքարի իրականացման նպատակով 2012 և 2013 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագրեր: Սակայն, քանի որ տվյալ ընկերությունը չի ունեցել տեխնիկական բնութագրով պահանջվող առնվազն մեկ ինքնաթիռ, դելտապլան կամ ուղղաթիռ, իր հերթին պահանջված ինքնաթիռի/ուղղաթիռի առկայությունն ապահովելու համար պայմանագիր է կնքել «Արմ Աէրո» ՓԲԸ-ի հետ: Պարզվել է նաև, որ «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից է, իսկ ընկերության աշխատակիցների մի մասը (որոնք ընդունվել են աշխատանքի միայն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ծառայությունների մատուցման ժամանակահատվածի համար) հանդիսանում են «Արմ Աէրո» ՓԲԸ-ի աշխատակիցներ:

Ավելին` «Ագրո էյր Սերվիս» ՍՊԸ-ի 2012թ. հասույթի 100%-ը և 2013թ. հասույթի 94.65%-ը ձևավորվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ կնքված պայմանագրերից: Եթե նախարարությունը տվյալ պայմանագրերը կնքեր ոչ միջնորդավորված, այլ փաստացի ծառայություններ մատուցող կազմակերպության հետ, ապա կտնտեսվեր 45 մլն 510 հազար դրամ:

Պաշտպանության նախարարությունը շաքարավազ գնելու համար «Դանինի» ընկերության հետ կնքել է պայմանագիր՝ 394 մլն 838.1 հազար դրամ արժեքով, մեկ կգ-ը՝ 370 դրամ: «Դանինի» ընկերությունը շաքարավազ արտադրող կամ ներմուծող չի հանդիսանում և այն գնել է ներմուծող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ից, մեկ կգ-ը՝ 360 դրամով: Շաքարավազը ներմուծողից գնելու դեպքում գնային տարբերության հաշվին կտնտեսվեր 9 մլն 781.6 հազար դրամ:

Ուշագրավ է, որ «Դանինի» ընկերությունը մամուլում առնչվում է «Ավան» ունիվերսամի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում «Դանինի» ընկերության հիմնադիր է նշվում Շավարշ Դանիելյանը:

Պաշտպանության նախարարությունը կերակրի աղ գնելու համար «Դանինի» ընկերության հետ կնքել է պայմանագիր` 30 մլն 302.4 հազար դրամ արժեքով, մեկ կգ-ը` 120 դրամ: «Դանինի» ընկերությունը կերակրի աղ արտադրող կամ ներմուծող չի հանդիսանում և այն գնել է արտադրող` «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ից, մեկ կգ-ը` 114 դրամով: Արտադրողից գնում կատարելու դեպքում գնային տարբերության հաշվին կտնտեսվեր 1 մլն 515.1 հազար դրամ:

Կրթության և գիտության նախարարության «Հատուկ կրթություն» և «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերով ֆինանսավորվող ՊՈԱԿ-ների կողմից իրականացված սննդամթերքի գնումների ընթացակարգերի ուսումնասիրությունից պարզվեց, որ սնունդը հիմնականում մատակարարել է Ղարաբաղում գրանցված «Տիսա» ՓԲԸ-ն և «Դանինի» ՍՊԸ-ն, որոնց հետ կնքվել է 520 մլն 392.1 հազար դրամի, այդ թվում` «Տիսա» ՓԲԸ-ի հետ` 312 մլն 114.3 հազար դրամի, «Դանինի» ՍՊԸ-ի հետ` 208 մլն 287.8 հազար դրամի պայմանագրեր: Վերջիններս մատակարարված սննդամթերքի ներմուծող կամ արտադրող չեն:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Դանինի» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով նախատեսվել է 140 մլն 448.0 հազար դրամ գումարային արժեքով 88 հազար կգ մսի պահածոյի գնում (1 կգ-ը` 1596 դրամ): Գնման ընթացակարգի արդյունքում հաղթող է ճանաչվել «Դանինի» ՍՊԸ-ն, մեկ կգ-ը` 1596 դրամ առաջարկված գնով: Գնման ընթացակարգին մասնակցել է նաև «Համլետ Հովսեփյան» Ա/Ձ-ն, որը հանդիսանում է մսի պահածո արտադրող: Վերջինս մեկ կիլոգրամ մսի պահածոն առաջարկել է 1650 դրամ կամ 54 դրամով ավելի (1650-1596), քան գնման ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված ՍՊԸ-ն: Մրցույթում հաղթած «Դանինի» ընկերությունը մսի պահածոն հետագայում գնել է «Համլետ Հովսեփյան» Ա/Ձ-ից, մեկ կիլոգրամը` 1420 դրամով: Մատակարարի կողմից ձեռք բերված մեկ կգ մսի պահածոյի գնման գնի և մատակարարման գնի տարբերությունը ամբողջ քանակի համար կազմում է 15 մլն 488 հազար դրամ:

Այս առթիվ որևէ պարզաբանում հանրությանը այդպես էլ չտրվեց, ում հարկերի հաշվին կատարվել էին այդ գնումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում