Ռուսաստանը ուժեր է հավաքում Ուկրաինայի սահմանի մոտ՝ պահելով ընդդիմադիրների թիկունքը, ովքեր փորձում են երկիր մտնել զրահատեխնիկայով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության քարտուղար Անդրեյ Լիսենկոն՝ նշում է Reuters-ը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ստորաբաժանումների և ռազմական տեխնիկայի տեղակայումը Լուգանսկի հետ սահմանամերձ հատվածում ակնհայտ է դարձել: Ռուսաստանը շարունակում է ընդլայնել զորքերը մեր սահմանի մոտ»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ «Կոմերսանտը», հղում անելով Կրեմլի իր աղբյուրին, հաղորդել է, որ Մոսկվան քննարկում է Ռուսաստանի տարածքի ռմբակոծմանն ի պատասխան ուկրաինական բանակին հարված հասցնելու հարցը: Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը Ուկրաինային ուղղված հարվածների մասին լուրերը սխալմունք է համարել: