Թուրքիան ընտրել է առաջին օմբուդսմենին: Ինչպես հաղորդում է Еnson Нaber տեղեկատվական գործակալությունը, մինչ այս պահը երկրում այդ պաշտոնը չի եղել: Պաշտոնապես այն հայտնվել է 2010 թվականին` Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու համաժողովրդական հանրաքվեից հետո:
Սակայն օմբուդսմեն թուրքական մեջլիսն ընդտրել է միայն այժմ:
Օմբուդսմեն է դարձել Մեհմեթ Նիհաթ Օմերողլուն, նիստին ներկա 279 խորհրդականներից նրա օգտին քվեարկել է 258-ը:
Թուրքական առաջին օմբուդսմենը ծնվել է 1947 թվականին Անտակյա թուրքական քաղաքում`Միջերկրական ծովի ափին: Նա ավարտել է Ստամբուլի համալսարանի իրավաբանական համալսարանը և աշխատել է տարբեր թուրքական քաղաքների դատարաններում:






































