Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ռամիրեսը հայտարարել է, որ լսել է, թե ինչպես է մրցավար Մարկ Կլատենբուրգը ԱՊԼ-ի 9-րդ տուրի` «Ման. Յունայթեդ»-ի դեմ խաղի ժամանակ վիրավորել իր թիմակից Ջոն Օբի Միկելին:
«Ես լսեցի, թե ինչպես Կլատենբուրգը Միկելին ասաց` լռի՛ր, կապի՛կ»,- Ռամիրեսի խոսքերն է մեջբերում The Times-ը:
Հիշեցնենք, որ վերջերս Անգլիայի ֆուտոբլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն վերջացրեց այս գործի քննումը՝ գալով եզրակացության, որ Կլատենբուրգը չի վիրավորել Օբի Միկելին ու Խուան Մատային:
Օրերս «Չելսի»-ն նույնպես հայտարարություն էր արել, որ այլևս որևէ հարց չունի Մարկ Կլատենբուրգի գործի վերաբերյալ:






































