Friday, 26 04 2024
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր

Հայաստանի եվրոպական կուսակցությունները․ արատավոր շրջան, որից ելք գոյություն չունի

Համաձայն 2013թ. վերջին Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հետազոտությունների՝ Հայաստանի բնակչության շուրջ 40%-ը անվերապահորեն կողմ է Հայաստանի՝ ԵՄ անդամակցությանը: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ խոսքը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների մասին է, այսինքն՝ այն ժամանակահատվածի, երբ Հայաստանն արդեն կատարել էր սեպտեմբերի 3-ի իր պատմական ընտրությունը, այսինքն՝ հարցվողները չեն պատկանում «ոնց շեֆը կասի» պատեհապաշտների ու ֆլյուգերների խմբին, այլ սեփական ապագայի ընտրություն կատարած քաղաքացիներ են:

40 տոկոսը հսկայական ընտրազանգված է, և ցանկացած կուսակցություն, որը կփորձի արտահայտել այս քաղաքացիների շահերը, մեծ հաջողությունների կարող է հասնել բոլոր մակարդակի ընտրություններում: Բնական է ենթադրել, որ այս քաղաքացիները, որոնք կարողացել են վեր կանգնել Պուտինի «խարիզմայից», նաև բարձր գիտակցությամբ են օժտված, այսինքն՝ որակյալ, համոզված ընտրություն կատարողներ են: Պետք էր ենթադրել, որ Հայաստանի քաղաքական դաշտը պետք է լցված լինի այնպիսի կուսակցություններով, որոնք իրար ձեռքից խլխլում են այս ընտրողներին, առանց իրար հերթ տալու՝ ցույց տալիս Եվրոպայի հետ ինտեգրվելու ավելի լայն ու արագ ճանապարհներ: Մինչդեռ իրականությունն այլ է. եթե չհաշվենք 1-2 պատգամավորով Ազգային ժողովում ներկայացված 1-2 կուսակցություններին, որոնք երբեմն-երբեմն եվրոպական հայտարարություններ են անում, և 2-3 արտախորհրդարանական կուսակցությունների, որոնք իրենց մասին հիշեցնելու համար ցածրաձայն ու անհստակ որոշումներ են ընդունում, ապա այդպիսի կուսակցություններ պարզապես չկան:

Երեույթի պատճառներն ուսումնասիրելիս կրկին հանգում ենք շատ կարևոր նույն եզրակացությանը. այս դեպքում ևս բոլոր տեսակի տրամաբանություններին դիմադրում է Հայաստանի քաղաքականության հիմնախնդիրը՝ ոչ լեգիտիմ քաղաքական դաշտը: Կուսակցությունները տառացի են ընդունում, որ ցանկացած կուսակցության նպատակը հաջորդ ընտրությունների արդյունքում խորհրդարանում հայտնվելն է: Ի դեպ, անհրաժեշտ է նշել, որ նրանցից միայն 1-2-ն են նպատակ դնում հաղթել ընտրություններում, մնացածի խնդիրը որևէ միավորման, որևէ «քարշակ կուսակցության» հետ խորհրդարանական ներկայության նշումն ապահովելն է: Այս առումով որևէ նշանակություն չունեն ընտրազանգվածները, նրանց ցանկությունները, առավել ևս՝ Հայաստանի քաղաքական և ռազմավարական հիմնախնդիրները: Կուսակցությունները շատ լավ գիտեն, որ խորհրդարանում հայտնվելու համար անհրաժեշտ է 3 բան. ա) պատգամավոր նշանակող կուսակցության, տվյալ դեպքում՝ ՀՀԿ-ի հետ գլոբալ առումով հարաբերությունները չփչացնել (թեթև քննադատությունն ընդունելի է), 2) ընտրությունների նախաշեմին մի քանի սկանդալ ու բացահայտում (իմիջի համար), 3) ընտրակաշառք (հնարավորության դեպքում): Ինչպես տեսնում ենք, այստեղ ընտրողների ցանկությունները և եվրոպական մոտեցումները որևէ տեղ չունեն:

Մյուս կարևոր պատճառը, թե ինչու են կուսակցությունները խուսափում եվրոպական ուղուց, այն է, որ ներկա քաղաքական իրավիճակում ՀՀԿ-ի ներկայացրած խորհրդարանականների ցուցակը հիմա արդեն վերջնական չէ: Այժմ այն անպայման պետք է հաստատվի Կրեմլում, քանի որ բոլոր խնդիրներից Հայաստանում վերաապահովագրվող Մոսկվան ցանկանում է նաև հաստատել ՀՀ ԱԺ պատգամավորների անհատական ցուցակները (մեծամասնական և համամասնական), որից հետո միայն ԿԸՀ-ն անհրաժեշտ թվերը կհրապարակի: Այսինքն՝ ակնհայտ է, որ խորհրդարանում հայտնվելու նպատակ ունեցող կուսակցությունը պետք է ռուսամետ լինի, այլապես նա չի ստանա Կրեմլի «դաբրոն»:

Այս երկու հիմնական գործոնների համադրությամբ այժմ Հայաստանի քաղաքական դաշտը ոչ միայն մաքրվել է եվրոպամետ կուսակցություններից, այլև քաղաքական պայքարից ընդհանրապես: Այսպես. եթե պատգամավորներին Մոսկվան է նշանակում, ուրեմն պետք է ոչ թե միմյանց դեմ պայքարել, այլ Մոսկվային նվիրվել: Ընդ որում՝ ոչ միայն Եվրասիական միությունը չի կարելի հարցականի տակ դնել, այլև գազի, էներգետիկայի, երկաթուղու և մյուս հարցերով նույնպես չի կարելի խոսել: Իսկ, այ, Որոտանի հէկի շուրջ կարելի է մեծ աղմուկ բարձրացնել, քանի որ այն նույնպես պետք է Մոսկվային. չի կարելի ամերիկացիներին տալ: Նույն կերպ և ակնհայտ է, որ այս արատավոր շրջանից իրենց եղանակով, այսինքն՝ ընտրություններով, ելք գոյություն չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում