6,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական Ֆուկուսիմա նահանգից արևելք, որտեղ տեղակայված է վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը,- հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Տեղական ժամանակով16:18-ին տեղի ունեցած երկրաշաժի Էպիկենտրոնը գրանցվել է Ֆուկուսիմա քաղաքից 312 կմ արևելք և Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից 415 կմ հյուսիս-արևելք:
Երկրաշարժի օջախը գտնվել է 26,5 կմ խորության վրա:
Ցունամիի վտանգի մասին հայտարարություն չի եղել: Այս մասին հաղորդել է Kyodo գործակալությունը: