Friday, 26 04 2024
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը

Իշխանությանն ու ընդդիմությանը պետք է պարտադրվի անցնել առարկայական շփումների

Դատելով իշխանության ճամբարում առկա տրամադրություններից՝ կարելի է արձանագրել, որ իշխանությունն ունի իրենից մի մեծ աղետ վանած լինելու զգացողություն:

Հասկանալի է, որ, տեսնելով մարտի 17-ին Կոնգրեսի հանրահավաքի բազմությունը, իշխանությունը կարող էր լուրջ տագնապներ ունենալ, և հիմա կարող է թեթևացած շունչ քաշել, քանի որ Կոնգրեսը չգնաց ռադիկալ գործողությունների, չհրահրեց ավելի ռադիկալ տրամադրություններ հասարակության շրջանում, այլ փորձեց զսպել դրանք: Իշխանությունը դա համարում է իր հաջողությունը, իր հանդուրժողության արգասիքը, իսկ Կոնգրեսն էլ դա համարում է իր հաջողությունը: Կան նաև գնահատականներ, թե դա երկուստեք հաջողություն է, և այդպիսով թե՛ իշխանությունը, թե՛ Կոնգրեսը, ըստ էության, հասել են փոխընդունելի մի տարբերակի, երբ ոչ մեկը իրեն լիարժեք հաղթող չի զգում, բայց նաև ոչ ոք իրեն պարտված չի զգում: Սակայն պետք է արձանագրել, որ այս պարագայում սրանք շատ հարաբերական և տեսական դատողություններ են և այդպիսին կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չի հասնի երկրի առաջ ծառացած արմատական հիմնախնդիրների լուծումները տեսնելու և շոշափելու ժամանակը:

Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ի հանրահավաքում ձևակերպել է հստակ օրակարգ՝ բաղկացած 15 կետից: Այդ օրակարգը ներառում է հասարակական-քաղաքական կյանքի բոլոր կարևորագույն հիմնախնդիրները: Առայժմ իշխանություն-ընդդիմություն տիրույթում այդ օրակարգը չի սկսել գործել: Համենայն դեպս, հասարակության համար դեռ տեսանելի չէ կոնկրետ համագործակցություն դրա շուրջ: Հետևաբար, կողմերից որևէ մեկի համար դեռ վաղ է խոսել հաղթանակի կամ պարտության, կամ փոխադարձ ընդունելի տարբերակի մասին: Ընդհանրապես, այդ մասին խոսելու իրավունք ունի միայն հասարակությունը, և քաղաքացիները պետք է արձանագրեն, թե ինչպիսին է իրավիճակը: Այդ իմաստով հասարակության համարժեք պահանջը թերևս կարող է լինել այն, որ կողմերին պարտադրվի անցնել առավել առարկայական շփումների: Եթե այդպիսի շփումների պատրաստակամություն կա, ապա դրանք արդյունավետ կարող են լինել միայն առարկայական բնույթ ստանալու դեպքում, երբ իշխանությունն ու ընդդիմությունը խնդիրների մասին կխոսեն առավել կոնկրետ: Համենայն դեպս, միայն այդ դեպքում կարող է հաստատված կամ ուրվագծվող շփումը հանրային և պետական շահի տեսանկյունից լինել արդյունավետ և նպաստավոր:

Այդ պարագայում, երբ շփումը առարկայական է, օրակարգը՝ հստակ, հարցադրումները՝ կոնկրետ, հասարակությունն ինքը հնարավորություն է ստանում կառավարել պրոցեսը իր վերաբերմունքով և արձագանքներով, և այդ պրոցեսի արդյունքները մեծապես պայմանավորված են լինում հենց հասարակության ազդեցությամբ։ Այդ հարցում առավել շահագրգռված պետք է լինի ընդդիմությունը, քանի որ իշխանության հետ հարաբերության տիրույթում ընդդիմության ուժը միայն ու միայն հասարակությունը կարող է լինել, գործընթացի հասարակական վերահսկելիությունը:

Եթե դա չապահովվի, ապա մանիպուլյացիաների իշխանական զինանոցը օբյեկտիվորեն շատ ավելի մեծ է, և վաղ թե ուշ այն կարող է անել իր գործը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում