ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախկին հակառակորդ, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի հետ կճաշի Սպիտակ տանը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
«Հինգշաբթի օրը Սպիտակ տան մասնավոր ճաշերի սրահում տեղի կունենա Ռոմնիի և Օբամայի ճաշը: Դա ընտրություններից հետո հանդիպելու նրանց առաջին հնարավորությունը կլինի: Հանդիպան ժամանակ մամուլի ներկայացուցիչներ չեն լինի»,-նշվում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Կարնիի հայտարարության մեջ:
Նախագահը նշել է, որ Ռոմնիի փորձը և մի շարք գաղափարներ երկրի համար շատ կարևոր են: Նախկին նահանագապետի կարևոր ձեռքբերումներից է Օլիմպիական խաղերին նախապատրաստվելը:









































