Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ազնավուրը դա ասելուց առաջ թող 10 տարի չքայլեր այդ մարդկանց հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է էլեկտրոնային քարոզչության մասնագետ, Փարիզի հայկական ԱՅԲ ռադիոընկերության տնօրեն Վարդան Գաբրիելյանը:

– Պարոն Գաբրիելյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցը լուսաբանող ռեպորտաժներից մեկում ֆրանսահայերից մեկն ասում էր, թե Հայաստանում ներդրումներ կատարելու համար պետք է համապատասխան պայմաններ լինեն: Նաև տեղեկություններ եղան, թե ֆրանսահայերը դժգոհություն են հայտնել Հայաստանում գոյություն ունեցող իրականության վերաբերյալ, որ չկա արդարություն, հավասարություն և այլն: Դուք տեղյա՞կ եք ֆրանսահայերի դժգոհությունների մասին:

– Նախագահը ֆրանսահայերին երկու տեղ է հանդիպել՝ Փարիզում և Լիոնում: Փարիզում մասնակցել եմ, Լիոնում՝ ոչ: Մենք այդպիսի բան չենք լսել: Փարիզում նախագահին դժգոհություն չեն ներկայացրել, քանի որ դա պաշտոնական հանդիպում էր Ֆրանսիայի նախագահի հետ: Այդ հանդիպմանը և ճաշին ներկա էին ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները, քաղաքական պատասխանատուները, արտիստները, ինչպես Շառլ Ազնավուրը, Անդրե Մանուկյանը և այլոք: Եվ այդ ժամանակ Ֆրանսիայի նախագահի ներկայությամբ խոսել մեր երկրի խնդրի մասին` անհարմար էր: Թեև գաղութը շատ ասելիք ունի Հայաստանի նախագահին, բայց այդ հարցերը ներկայացնել Ֆրանսիայի նախագահի ներկայությամբ, Սենատի և խորհրդարանի ներկայացուցիչների, հայ-ֆրանսիական խմբերի նախագահների ներկայությամբ` շատ անհարմար է մեզ համար: Ֆրանսահայ գաղութը, ընդհանրապես սփյուռքը ունի շատ խիստ և հստակ հարցեր:

– Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

– Հայաստանի նկատմամբ այսօր սփյուռքահայության հիմնական խնդիրը կապված է վարչակազմի, վարչակառավարման մոդելի, անարդարությունների, անհավասարության, դատական համակարգի խախտումների, ընդհանրապես կոռուպցիայի հետ, մենաշնորհների, երկրի տնտեսությունը վատ կառավարելու և նմանատիպ այլ հարցերի հետ: Ընդհանրապես անհավասարության ու անարդարության շունչ կա Հայաստանում: Բոլոր մարդիկ, ովքեր գնացել են Հայաստան, նրանք դա տեսել են:

– Միայն դրա՞նք են պատճառները, որ սփյուռքահայերը չեն ցանկանում ներդրումներ կատարել Հայաստանում:

– Ոչ միայն: Հայաստանում մարքեթինգի վրա բավարար ուշադրություն չի դարձվում, որպեսզի ներկայացվի, թե որոնք են այն ոլորտները, որ կարող են ներդրումների համար հետաքրքիր դառնալ: Նոր են սկսում աշխատել ոսկերչության վրա, այն էլ` շատ համեստ կերպով: Ոչինչ չի արվում գինեգործության ոլորտը ներկայացնելու համար, որի մասին այնքան խոսում են, բայց Ֆրանսիայում ոչ ոք չգիտի, որ այդպիսի կարողություն ունենք: Հայաստանը` անկախ ռեժիմից, անկախ հայերի սիրել-չսիրելու, գնահատվածության-չգնահատվածության հանգամանքներից` պետք է լուծի նաև այն հարցը, թե ներդրողն ինչ շահ պետք է ունենա ներդրումներ կատարելու դեպքում: Պետք է սառը հայացքով և ոչ ազգային տեսակետից դիտարկենք ներդրումների խնդիրը: Սփյուռքահայերի ներդրումները պետք է և՛ Հայաստանի զարգացմանը նպաստեն, և՛ շահույթ ապահովեն: Սփյուռքահայը պիտի կարողանա՞ իր բիզնեսը նորմալ շարունակել, թե՞ բախման մեջ է մտնելու և պարտվող կողմ դառնա: Ես չեմ ասում, թե Հայաստանում անհնար է բիզնես անելը, կամ էլ բիզնեսի դեպքում անպայման պետք է ինչ-որ մարդիկ ձեզ ճզմեն: Այդպես չէ: Բայց այդ մասին սփյուռքահայերը տեղեկացված չեն հարկ եղածին պես: Եվ 90-ականներին եղած առաջին հուսախաբությունները խորը դրոշմ են դրել սփյուռքահայերի մոտ:

– Սփյուռքահայ, բայց արդեն Հայաստանում ապրող գործարար Վահագն Հովնանյանը հայտարարել էր, թե ցանկանում է ցորեն ցանել, բայց իրեն հասկացրել են, թե հացահատիկի շուկան մենաշնորհային վիճակում է, և չի կարող այդտեղ ներդրումներ անել: Դուք նման երևույթնե՞րը նկատի ունեք:

– Այո և ոչ: Այո՛, եթե խոսքը մենաշնորհների մասին է: Ոչ մենաշնորհային ոլորտներում սփյուռքահայերը կարող են մտնել: Իսկ այդ դեպքում, ի՞նչ մնաց բիզնես անելու համար, դա պետք է հստակեցնենք: Բիզնես անելը շահ է նշանակում, իսկ այդ երկրում ո՞ր ոլորտներում շահ կա: Հանքայի՞ն: Արդյոք կարո՞ղ ենք հանքերի մեջ մտնել: Արդյոք կարո՞ղ ենք որոշ սննդամթերքների կամ այլ նյութերի ներկրման ոլորտներ մտնել: Եթե մարդիկ գիտեն, որ այդտեղ մոնոպոլ է և վտանգավոր, ինչո՞ւ մտնել այնտեղ: Ի՞նչ մնաց սփյուռքահայերի համար: 3,5 միլիոնանոց ժողովուրդն այսօր դարձել է մոտ 2 մլն կամ մի քիչ ավելի: Որքանո՞վ են ճիշտ մարդահամարի թվերը: Արդարացի կասկածի առիթ է տալիս, որովհետև եթե այս տարի մինչև հոկտեմբեր նշված է, որ 84 հազար մարդ դուրս է եկել, ինչպես հավատալ այդ թվերին և ինչպես բիզնես անել դատարկվող երկրում: Ուղեղների արտահոսք կա: Եթե մենք պետք է լաբորատորիա բացենք Հայաստանում, ի՞նչ ուժերի վրա պետք է հույս դնենք, եթե լավագույններն արդեն եվրոպացիների ձեռքում են: Հարցերը բազմաթիվ են: Մենք 80 տարի հետո անկախ երկիր ունեցանք ու դրանից հետո սկսեցինք այն քանդել: Բոլորս էլ տեսնում ենք, որ ՀՀ-ում կան լավ բաներ՝ ճանապարհաշինություն, կա ինտերնետ, նոր շենքեր: Կան ոլորտներ, որոնք զարգացման մեջ են: Բայց մենք, ի վերջո, 20 տարվա մեջ ի՞նչ պետություն կերտեցինք, և եթե չկերտեցինք մեր երազած Հայաստանը, ովքե՞ր առիթ չտվեցին մեր երազած երկիրը կերտելուն:

– Դուք ճանաչո՞ւմ եք ֆրանսահայերի կամ սփյուռքահայի, որոնք ցանկանում են մեր երկրում ներդրում կատարել, բայց այդ անհավասար պայմանների պատճառով չեն անում:

– Շատ մարդ չգիտեմ, որ ուզում են, և շատ մարդ գիտեմ, որ եթե պայմանները փոխվեն, իրենք անմիջապես կգան և կապրեն Հայաստանում, ներդրումներ կկատարեն, զբոսաշրջության համար կայցելեն: Ետվերադարձը միայն կոչերով չի լինում, սփյուռքահայերն այնքան միամիտ չեն, որ այդ կոչերը լսեն, ամեն ինչ թողնեն ու գան Հայաստան: Հայաստանում պայմանների ու մթնոլորտի դրական փոփոխությունը միանգամից կարող է հեղաշրջել մարդկանց կարծիքը մեր երկրի նկատմամբ ոչ միայն բիզնեսի, այլև տարբեր ոլորտներում: Բայց մենք նաև պետք է հակառակ ամեն ինչի փորձենք ներդրում ապահովել դեպի Հայաստան: Մի գործարան բացել, 100 աշխատատեղ ապահովել, օգնել գյուղացուն, որ մնա գյուղում: Պարզապես իշխանությունները պետք է արդարություն ու հավասարություն հաստատեն, կոռուպցիան վերացնեն և ոչ թե տեսականորեն ու ձևականորեն, այլ արմատախիլ անեն: Դրա համար այն մարդիկ, ովքեր հանցակից ու մասնակից են եղել այդ երևույթներին, պետք է պարզապես դուրս գան իշխանությունից: Պետք է արդար ընտրություններ լինեն, քաղաքականությունը չպետք է միջամտի արդարադատությանը և այլն: Այնքան պարզ ու սովորական քայլեր են, որոնց լուծումները բոլորին է հայտնի:

– Դուք հավանաբար ճանաչում եք նաև Հայաստանից Ֆրանսիա կամ այլուր արտագաղթած մարդկանց: Ինչո՞ւ են նրանք արտագաղթել:

– Այնքան հայաստանցիներ կան մեր շուրջ, որ կարող ենք ասել, թե տարբեր պատճառներ կան: Առաջին մեկնողների պատճառն այն էր, որ մարդիկ ցանկացել են դուրս գալ ազատ աշխարհ: Կան մարդիկ, ովքեր պատրաստ են եղել ամեն ինչ վաճառել, մի վիզա և ճանապարհածախս ձեռք բերել ու կարողանալ հասնել չգիտեն ուր և չգիտեն, թե ինչ անելու համար: Մարդիկ աշխատանք չեն գտել, նրանց համար անհույս է Հայաստանում մնալը և եկել են: Կան նաև մարդիկ, ովքեր հասկացել են, որ Հայաստանում կյանքն իրենց համար ապրել չէ, այլ պայքար ապրելու համար: Եթե այդ մարդիկ արտագաղթել են` թողնելով ամեն ինչ, ուրեմն Հայաստանում ապագա չեն տեսնում: Վաղվա օրվա, իրենց իշխողների նկատմամբ հավատի բացակայությունն է նրանց արտագաղթի պատճառը: Եթե նրանք ունենան այնպիսի ղեկավար, որ հակառակ ամեն ինչի ցանկանում է բարելավել կյանքը, նրանք կմնային: Բայց այդ հույսն այսօր չկա: Բոլորի մոտ այն հարցադրումը կա, թե ես կարող եմ ապրել, բայց երեխաներս այնտեղ ինչ ապագա պետք է ունենան: Եվ եթե նրանք իրենց երեխաների ապագան չեն տեսնում Հայաստանում, ուրեմն մենք ձախողված համակարգի մեջ ենք:

– Արտասահմանում, փաստորեն, նոր սփյուռք է ձևավորվում, քանի որ հին սփյուռքին միանում են վերջին 20 տարիների արտագաղթածները:

– Այո՛, սփյուռքը կերպարանափոխվում է, սա նաև առավելություն է սփյուռքի համար` այն առումով, որ նոր արյուն կգա, նոր ուժեր կգան, հայերեն խոսող մարդիկ կգան: Գալիս են լավ արվեստագետներ, գիտնականներ ու այլ մասնագետներ, որոնք զորացնում են սփյուռքը: Բայց սա՞ է արդյոք մեր նպատակը: Պետք է սփյուռքը զորացնե՞լ, թե՞ սփյուռքահայերին Հայաստան վերադարձնել:

– Ինչպե՞ս եք մեկնաբանում Շառլ Ազնավուրի՝ ֆրանսիական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցը, որտեղ ասում էր, թե Հայաստանում սպիտակ եղեռն է իրականացվում:

– Շառլ Ազնավուրը դա ասելուց առաջ թող 10 տարի չքայլեր այդ մարդկանց հետ, որոնց քննադատում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում