Մոսկվայի ոստիկանությունը վնասազերծել է հայերից և օսերից բաղկացած հանցագործ խմբի գործունեությունը, որի անդամները կասկածվում են ավազակային հարձակման մեջ: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի ՆԳՆ կայքում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ չարագործները գործել են Մոսկվայի տարածքում: 2013թ. սեպտեմբերին նրանք ավազակային հարձակում են գործել Պետդումայի պատգամավորի օգնականի վրա և առևանգել նրա մեքենան: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանները ձերբակալել են ենթադրյալ հանցագործներին՝ 43-ամյա քաղաքացի Հյուսիսային Օսիայից և երկու հայ՝ 39 և 43 տարեկան: Խուզարկության ժամանակ նրանց մոտից առգրավվել է «Մակարով» տիպի ատրճանակ, չգրանցված հարթափող հրացան, ինչպես նաև առևանգված մեքենայի բանալիները և փաստաթղթերը:
Կասկածյալները ձերբակալված են, տարվում է հետաքննություն: