Անգլիայի Պրեմիեր Լիգայում երեկ կայացան երկու հանդիպումներ:
«Ասթոն Վիլլա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ռեդինգ»-ին: Չնայած ծավալված համառ պայքարին, «Վիլլա»-ն կարողացավ մեկ գոլ խփել ու առավելության հասնել մրցակցի նկատմամբ:
Իսկ ահա մյուս խաղում «Սանդերլենդ»-ն ընդունել էր ՔՊՌ-ին:
Խաղն անցավ անզիջում պայքարում ու գոլեր այդպես էլ չարձանագրվեցին:
Ասթոն Վիլլա – Ռեդինգ՝ 1:0
Գոլը՝ Բենտեկե, 80՛
Սանդերլենդ – ՔՊՌ՝ 0:0








































