Saturday, 11 05 2024
15:00
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի կիրառումը
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետին
Տեղի են ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները
Բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված ՄԻՊ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով
COP29-ի նախապայմանը հայ-ադրբեջանական հաշտությու՞նն է
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
Այդ «բարեկամից» սպասելի է ամեն ինչ. Փաշինյանի անվտանգության համար կարելի է մտահոգվել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների ավելի քան 40 մասնակցի
Հետևանքը տխուր կլինի. եկեղեցին լեգիտիմացնում է պետության միջամտությունը իր գործերին
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ո՞վ է Ալիեւին «Կովկասի փոխարքա՞» նշանակել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 35 մասնակցի
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»
Ալիեւը մենակ է մնացել

Հաշվետվություն և նոր առաջարկներ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են նաև 2014թ. առաջին կիսամյակի աշխատանքները:

Նիստին մասնակցել են քաղաքապետարանի մի շարք ստորաբաժանումների, վարչական շրջանների սոցիալական բաժինների ղեկավարներ, հանձնաժողովի կազմում եղած ու նոր ընդգրկված հասարակական կազմակերպությունների նախագահները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Մինչ օրակարգին անցնելը, «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը հանձնաժողովի նախագահին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված շնորհակալագիրը` անհատույց օգտագործման իրավունքով Էրեբունի վարչական շրջանում իրենց կազմակերպությանը տրամադրված տարածքի համար:

Այնուհետ քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել վերջին եռամսյակում իրականացված աշխատանքների համառոտ հաշվետվությամբ: Ըստ այդմ, մայրաքաղաքում շարունակվում են հատուկ կարիքներ ունեցող մարդկանց սոցիալական աջակցության բազմաբնույթ ծրագրերը, այդ թվում գործում են 18 բարեգործական ճաշարաններ`520 շահառուներով: Կարևորագույն բաղադրիչներից է նաև մայրաքաղաքի փողոցներն ու հասարակական նշանակության վայրերը թեքահարթակներով կահավորելու ծրագիրը, որի ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում ինչպես համայնքային բյուջեի, այնպես էլ մասնավոր ընկերությունների միջոցներով: Նշվել է, որ մինչև տարեվերջ թեքահարթակների թիվը երևանյան փողոցներում կավելանա ևս 185 -ով: Ընդ որում, թեքահարթակներով կկահավորվեն նաև մայրաքաղաքում հիմնանորոգվող թվով 23 փողոցները:

Հաշմանդամներին ուղղված սոցիալական կարևորոգույն նախաձեռնություններից էր վերջերս Երևանի ավագանու որոշմամբ հաշմանդամների ու նրանց հավասարեցված անձանց ավտոկայանատեղիների տեղական տուրքերի վճարումից ազատելը: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը զեկուցել է, որ դրան զուգահեռ ընթանում են ավտոկայանատեղիներում հաշմանդամների տրանսպորտային միջոցների կայանման համար անհրաժեշտ կահավորման աշխատանքները: Բացի այդ, մինչև տարեվերջ հատուկ վերելակներ կտեղադրվեն տարբեր երթուղիների թվով 10 ավտոբուսներում: ՀԿ-ների ղեկավարները հանդես են եկել նաև նոր առաջարկներով, որոնք հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից ընդունվել են ի գիտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում