Thursday, 11 06 2026
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը

«Տարեկան կորցնում ենք բնակչության մեկ տոկոսին». ժողովրդագիր

«Մարդահամարի՝ վերջերս հրապարակված տվյալները թույլ են տալիս արդեն խոսել արտագաղթի մասին: Ըստ մարդահամարի՝ Հայաստանի բնակչության թիվը կազմում է 3 միլիոն 19 հազար մարդ: 320 հազար է միգրացիայի բացասական սալդոն 2001-2011 թվականներին: Սա ազդեցիկ թիվ է, մեր բնակչության 10 տոկոսը պակասել է 10 տարում: Դա կազմում է Գյումրի և Վանաձոր քաղաքների բնակչությունը կամ 320 գյուղ»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» ծրագրի եթերում ասել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Նրա խոսքերով՝ մենք ունենք ժողովրդագրական խնդիրներ, և եթե ծնունդների թիվն այսօր դեռևս գերազանցում է մահերի թվին, դա չի նշանակում, թե այդ տեմպերը պահպանվելու են։ «Դրանից խուսափել չի լինի: Ծնունդների թիվը 2004-05 թվականներից սկսած՝ որոշ աճի միտում դրսևորեց, սակայն այժմ կրկին պակասում է»,- նշել է ժողովրդագիրը՝ հավելելով, որ մեզանում կա՛մ չեն ամուսնանում, կա՛մ չեն ունենում երկրորդ երեխան:

Ռուբեն Եգանյանն արտագաղթը կապել է տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական գործոնների հետ. «Արտագաղթի առաջին պատճառը աշխատատեղերի բացակայությունն է, երկրորդ տեղում ևս աշխատանքն է՝ բարձր վարձատրվող աշխատանքի բացակայությունը: Հաջորդը գործարարություն իրականացնելու դժվարություններն են, որ մյուսներից թեև պակաս, սակայն իրական մտահոգություն է: Արտագաղթում են, որովհետև ապագա չեն տեսնում, վստահության խաթարում կա, անկայունության հետևանքներ և այլն»:

Բոլոր գործոնները, ըստ նրա, վանում են, միակ ձգողը «հայրենիք» հասկացությունն է: Այդ 320 հազար արտագաղթածներից 20 հազարը, ըստ ժողովրդագիրի, բացօթյա կամ փողոցային առևտրի արգելման հետևանքով անգործ մնացածներն են: «Ամեն կարևոր որոշում պետք է անցնի ժողովրդագրական և միգրացիոն փորձաքննություն, թե ինչ վտանգներ ու ռիսկեր կբերի»,- նշել է բանախոսը: Ըստ նրա՝ տարին մեկ տոկոս բնակիչ ենք կորցնում:

Արտագաղթի մեջ դեր ունեն կանադական, ավստրիական, ռուսական, ամերիկյան արտագաղթի ծրագրերը: «Մեկնողներին երբ հարց ես տալիս՝ մեծ մասը կգնար արևմտյան երկրներ, բայց երբ գաիս է մտադրությունների իրականացման փուլը, իրողությունները ստիպում են ՌԴ գնալ»,- ասել է Ռուբեն Եգանյանը և հավելել, որ մեր խնդիրն է ազդել այդ մարդկանց վրա, որպեսզի գնան՝ հետ գալու պայմանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում