Friday, 26 04 2024
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ

Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ աշխատել՝ չնայած Բորդյուժայի հայտարարությանը

Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ գոյություն ունեցող ձևաչափերում իր փոխշահավետ համագործակցությունը. երեկ այս մասին «Անվտանգության նոր մարտահրավերները և ՆԱՏՕ-ն» միջազգային գիտաժողովի շրջանակներում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության վրա անդրադառնալու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, թե կազմակերպության անդամ-պետությունների արտգործնախարարների խորհուրդը անհրաժեշտ է համարել դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը և առաջնահերթ դարձնել Շանհայի համագործակցության կազմակերպության ու Չինաստանի հետ համագործակցությունը:

Նա նշեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում անդամ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը նման որոշում չի կայացրել: Ըստ նրա՝ դա եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը: «Եվ ամենակարևորը, մինչ այժմ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև ֆորմալ կանոնակարգված համագործակցություն՝ որպես այդպիսին, չի եղել ու չի հաստատվել երբևէ: Այսինքն՝ եղել են փորձեր նման համագործակցություն զարգացնելու, այն ինչ-որ ձևաչափի մեջ դնելու, բայց տեղի չի ունեցել: Ըստ էության, այդպիսի համագործակցություն չկա այս պահին ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև: Պետք է Ձեզ հիշեցնեմ մեր ՊՆ հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության հետ կապված՝ Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ գոյություն ունեցող ձևաչափերում իր փոխշահավետ համագործակցությունը»,- ասաց ԱԳՆ ներկայացուցիչը:

ԳՏՀՎԿ ղեկավար Ստեփան Գրիգորյանն իր հերթին ասաց, որ ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում նույնիսկ փոքր երկրներն ունեն որոշումների կասեցման իրավունք: «ԵՄ-ում շատ են վեճերը, քննարկումները Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների հետ կապված: Ինձ դուր է գալիս, որ նույնիսկ փոքր երկիրը կարող է վետո դնել այդ որոշման վրա: Եթե կազմակերպությունում նույնիսկ մեծ երկիր ինչ-որ բան ուզում է անցկացնել, չի նշանակում, որ դա կարող է անցկացնել։ Այս քաղաքականության դասական օրինակը ԵՄ-ն է»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում