Wednesday, 10 06 2026
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Արսենն իր երկու ընկերների հետ Հրազդանի թփուտներում բռնաբարել էր մտավոր հետամնաց աղջկան

Վերաքննիչ քրեական դատարանում կայացավ Արսեն Սարգսյանի գործով հերթական դատական նիստը:

Ըստ մեղադրանքի՝ 30-ամյա Արսեն Սարգսյանը 2008 թվականի սեպտեմբերի 10-ի կեսօրին Դավթաշենում պատահաբար հանդիպել է մտավոր հետամնաց մի աղջկա՝ Է.-ին: Աղջիկը մոլորվել էր ու, մոտենալով Արսենին, խնդրել է, որ նա իր հեռախոսով զանգահարի եղբորն ու ասի իր գտնվելու վայրը: Արսենը, ըստ մեղադրանքի, օգտվելով հիվանդ աղջկա անօգնական վիճակից, նրան խաբեությամբ տարել է Հրազդան գետի աջ ափին գտնվող հողամասերից մեկը, կանչել իր երկու ընկերներին: Երեքով Է.-ին ստիպողաբար խմեցրել են, նրա կամքին հակառակ կատարել սեքսուալ բռնի գործողություններ, ապա աղջկան թողել ու հեռացել:

Սարգսյանը արգելանքի տակ է վերցվել 2012 թվականի մարտի 22-ից: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Արսեն Սարգսյանը չի ժխտել, որ դեպքի օրը Է.-ն Դավթաշենում մոտեցել է հենց իրեն, սակայն չի ընդունել, որ նրա նկատմամբ բռնի սեքսուալ գործողություններ է կատարել:

2008 թվականի սեպտեմբերի 10-ին Է.-ն տնից դուրս էր եկել, որ արհեստագործական ուսումնարան գնա: Վարսահարդարություն պիտի սովորեր, ու դա ուսումնական առաջին օրն էր լինելու նրա համար: Սակայն աղջիկը շփոթվել էր, իրեն հարկավոր կանգառում չէր իջել, եղբորը չէր հանդիպել ու հասել էր երթուղայինի վերջին կանգառը՝ Դավթաշեն: Այնտեղ հասկացել էր, որ մոլորվել է, ու մոտեցել էր փողոցում կանգնած Արսենին:

Քննչական գործողությունների ժամանակ աղջիկը ճանաչել էր Արսեն Սարգսյանին, իր ցուցմունքները պնդել էր նրա հետ առերեսման ժամանակ:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ 2012 թվականի սեպտեմբերի 7-ի դատավճռով Արսեն Սարգսյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 6 տարի ազատազրկման:

Սարգսյանի շահերի պաշտպանը բողոքարկել է դատավճիռը՝ պահանջելով բեկանել այն, ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նորից գործը քննելու կամ՝ անպարտ ճանաչել ու արդարացնել Արսեն Սարգսյանին:

Վերաքննիչ քրեական դատարանում բողոքը քննում են նախագահող Սևակ Համբարձումյանը, դատավորներ Մանուշակ Պետրոսյանը և Արարատ Պետրոսյանը: Նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալը հայտնել էր, թե ցանկանում է նոր պաշտպանի ներգրավել: Նիստը հետաձգվել էր այդ նպատակով:

Այս դատական նիստին ներկայացավ փաստաբան Հունան Բաբայանը: Նրա հետ պայմանագիր էր կնքել Արսեն Սարգսյանի կինը: Արսենն ամուսնացած է, նրա խնամքին երկու անձ կա:

Ամբաստանյալը հայտնեց, թե համաձայն է, որ վերաքննիչ դատարանում իր շահերը պաշտպանի փաստաբան Հունան Բաբայանը: Դատարանը պաշտպանին ներգրավեց: Վերջինս ողջամիտ ժամանակ խնդրեց, որ քրեական գործի չորս հատորներին ծանոթանա: Նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում