Ինչպես հաղորդում է Daily Express-ը, Լոնդոնի «Չելսի»-ն իր ուշադրությունը սևեռել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսի ու «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գոմեսի վրա:
Չնայած նրան, որ ակումբը հետաքրքրվում է Ֆալկաոյով, ու Ռադամենը նրանց գլխավոր տրանսֆերային նպատակն է, Սուարեսի ու Գոմեսի թեկնածությունները նույնպես դիտարկվում են:
Նշվում է, որ Ֆերնանդո Տորեսը ամենայն հավանականությամբ կլքի լոնդոնյան ակումբը, իսկ Սուարեսն ու Գոմեսը միաժամանակ կարող են տեղափոխվել «Չելսի»:









































