Ֆրանսիան քվեարկելու է Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ Երեքշաբթի օրն այս մասին հաղորդել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը՝ ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատում:
«Եկող հինգշաբթի կամ ուրբաթ, երբ այս հարցը քննարկման դրվի, Ֆրանսիան կողմ կքվեարկի»,- ասել է Ֆաբիուսը։:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի հայց վերաբերյալ քվեարկությունը կիրականացվի նոյեմբերի 29-ին:Եթե արդյունքը դրական լինի, ապա Պաղեստինը մի շարք նոր իրավունքներ ձեռք կբերի, այդ թվում՝ Իսրայելի գործողությունների հետ կապված՝ միջազգային դատարան դիմելու հնարավորություն:











































