Ռուսական «Շիննիկ» ակումբը կարող է սնանկանալ, եթե թիմի ֆուտբոլիստներն ու մարզչական անձնակազմը չհամաձայնեն շատ ավելի քիչ աշխատավարձի պայմաններում աշխատել ակումբում:
Ակումբի խաղացողներին արձակուրդի գնալուց առաջ նոր պայմանագրեր են առաջարկվել, որոնց համաձայն՝ ֆուտբոլիստները չպետք է ամսական 250 հազար ռուբլիից ավելի աշխատավարձ ստանան:
Ռուսական թիմը կարող է սնանկ ճանաչվել, եթե այն ֆուտբոլիստները, որոնք ցանկանում են մնալ թիմում, չհամաձայնեն վերանայել պայմանագրով սահմանված աշխատավարձերի չափը: Այս մասին տեղեկացնում է sovsport-ը:








































