«Մեգամիլիոն» ամերիկյան վիճակախաղի ջեք-փոթը հասել է 425 միլիոն դոլարի:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, վիճակախաղի պատմության մեջ սա երկրորդ ամենախոշոր գումարն է:
Մասնագետների կանխատեսումների համաձայն` հավանականությունն այն բանի, որ չորեքշաբթի որևէ մեկը կհաղթի վիճակախաղում կազմում է 60%:
«Մեգամիլիոնն» ԱՄՆ-ի և աշխարհի ամենախոշոր վիճակախաղն է: Վիճակախաղի տոմսի արժեքը կազմում է ընդամենը 2 դոլար:









































