Saturday, 11 05 2024
12:45
Իտալիան 32 միլիոն եվրո է ծախսել ռուս օլիգարխների ձերբակալված զբոսանավերի սպասարկման համար
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»
Ալիեւը մենակ է մնացել
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը. «Ժողովուրդ»
Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց

Լիբանանի նախկին նախագահի այցը Բաքու մտահոգել է Լիբանանի ռամկավար ազատական կուսակցությանը

Լիբանանի նախկին նախագահ եւ փաղանգավոր կուսակցության ղեկավար Ամին Ժեմայելին, ով վերջերս այցելել է Բաքու, ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության մամլո դիվանից տեղեկացնում են, որ Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչությունը լիբանանահայության անունով ցանկանում է հուշել հարգելի նախկին նախագահին, որ նման այցելություններն ու ընդունելությունները՝ ինչ պիտակի տակ էլ դրանք լինեն, անհանդուրժելի են հայ ժողովրդի համար եւ վիրավորական:

«Մեզ համար անհասկանալի է լրատվական աղբյուրներից լսել, թե վերոհիշյալ կողմերը քննարկել են շրջանային երկրների դեմոկրատական գործընթացը՝ մինչ նախագահ Ժեմայելը քաջ գիտի, թե` Ադրբեջանը տակավին չի կարողացել մարսել տարածաշրջանում բնակվող ժողովրդի ինքնորոշման ազատության եւ անկախ ապրելու դեմոկրատական տարրական իրավունքը»,- նշում են մամլո դիվանից:

Այս առիթով, ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչությունն ուզում է հիշեցնել նախկին նախագահ Ժեմայելին եւ բոլոր այն լիբանանցի պատասխանատուներին, որոնք նման այցելություններ են ուզում անել` նկատի ունենան լիբանանահայ համայնքին զգացումները, գիտակցելով, որ հայ ժողովրդի հարցը միայն Թուրքիայի հետ չէ, այլև Ադրբեջանի, որ ոտնակոխելով ժողովրդավարական ամեն հասկացողություն, պատերազմական լարված վիճակի մեջ է գտնվում այսօր Հայաստանի Հանրապետության հետ` սպառնալով համայն հայ ժողովրդի եւ տարածաշրջանի երկրների դեմոկրատական գործընթացին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում