«Սան-Սիրո» մարզադաշտում առկա պաստառները բնական երևույթ են: Բացառություն չէր նաև «Միլան»-ի և «Յուվենթուս»-ի միջև կայացած հանդիպումը: Սակայն բացի սովորական պաստառներից` կային նաև հատուկ այդ հանդիպմանը նվիրված պաստառներ:

1. «Էլ-Շարավի, տար ինձ քեզ հետ Կարիբյան կղզիներ Ամբրոյի հաշվին»:

2. ««Յուվենթուս». դասավորություն»:

3. «Քո մեջ ազնվական է միայն անունդ, իսկ մնացածը…»:

4. «Քո վարսերն ավելի կեղծ են, քան մոնոպոլիայի դրամները»:

5. « Նա, ում սրտում «Միլան»-ն է, չի զանգում իր գործակալին»:

6. «Երեկ, ինչպես այսօր, Մարոտան, ինչպես Մոջին»:

7. «Ֆելիքսն անցել է 36 կմ և հաղթահարել է ձայնային պատնեշը, բայց դա այնքան դիտարժան չէր, որքան Պեսոտոյի թռիչքը»:










































