Ադրբեջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվել են Պետական սահմանային ծառայության զինծառայողներ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով ճանապարհային ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել Ալյաթ-Աստարա ավտոճանապարհի վրա: Վթարի հետևանքով մեքենայի վարորդ ենթասպա Գահրամանով Ալլահվերդի Վիդադի օղլին և լեյտենանտ Գուսեյնով Մալիք Էլշադ օղլին տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Փաստի առիթով տարվում է հետաքննություն: