Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի հետազոտողները պարզել են, որ կտավում պատկերված է Իտալիայի Մոնտեֆելտրո շրջանի բնապատկերը,- հաղորդում է բրիտանական The Times պարբերականը:
Հետազոտությունը հրապարակվելու է 2012 թ. դեկտեմբերին Code P անունը կրող գրքում:
Ուրբինո համալսարանի երկրակազմաբան Օլիվիա Նեշին և նկարչուհի Ռոզետա Բորկիան հաստատել են, որ Ջոկոնդայի կտավում պատկերված գետերը, լճերը և լեռները գտնվում են Կենտրոնական Իտալիայում տեղակայված Մարկեում:
Թերթի տեղեկություններով՝ լանդշաֆտի մասին տեսությունը հաստատում է 2011թ. առաջ քաշված տեսությունը, որի համաձայն՝ Լեոնարդոյի կտավում պատկերված է ոչ թե Լիզա Գերարդինին, այլ Պացիֆիկ Բրանդանին՝ ամուսնացած կին, որը եղել է Ումբրիի կոմսություն (Մոնտեֆելտրո շրջան) աքսորված Ջուլիանո Մեդիչիի սիրուհին:








































