Հոբիթի մասին եռագրության առաջին ֆիլմի շնորհանդեսը նախատեսված է նոյեմբերի 28-ին: Նկարահանողները հապճեպորեն ավարտում են ֆիլմի աշխատանքները: Այս մասին ասվում է The Huffington Post թերթի պորտալում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Հոբիթ: Անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը նախօրեին իր բլոգում հետևյալ գրառումն է տեղադրել. «Հուսով եմ, որ ֆիլմը պատրաստ կլինի պրեմիերայից բառացիորեն մեկ-երկու օր առաջ: Յուրաքանչյուր ոք աշխատում է գիշեր-ցերեկ, որ ֆիլմն ավարտվի»:
Եռագրության առաջին մասը ծրագրված է ցուցադրել նոյեմբերի 28-ին` Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնում:
Եռագրության վերջին մասը, ինչպես սպասվում է, վարձույթ դուրս կգա 2014թ.:









































