Արգենտինական «Ռիվեր Փլեյթ»-ի նախկին գլխավոր մարզիչ Անխել Կապպան կարծում է, որ չպետք է համեմատել կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին ու Մադրիդի «Ռեալ»-ի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուին, քանի որ արգենտինացին բոլոր առումներով գերազանցում է պորտուգալացուն.
«Մեսսիի ու Ռոնալդուի միջև հսկայական տարբերություն կա: Մեսսիի առավելությունը միայն ավելի արդյունավետ խաղը չէ: Նա Ռոնալդուին գերազանցում է բոլոր առումներով:
Ռոնալդուն նույնպես բազմաթիվ գոլեր է խփում, բայց Մեսսին իր գոլերին նաև ֆուտբոլային ֆանտազիա ու տեխնիկա է ավելացնում»,- հայտարարել է Կապպան:







































