Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական կայքն իր օգտատերերին առաջարկում է քվեարկել որևէ նոր ծառայություն կամ կանոն մտցնելու դեպքում քվեարկությանը մասնակցելու իրենց իրավունքի համար,- հաղորդում է CNN-ը:
Անցած շաբաթ սոցիալական կայքը հայտարարել էր, որ ցանկանում է զրկել օգտատերերին մենեջմենթի հետ որոշում կայացնելու իրավունքից:
2009 թվականից գործող կանոնների համաձայն՝ Facebook-ն առաջարկ է անում, որի տակ մեկնաբանություն պետք է թողնի ավելի քան 7000 մարդ: Միայն այս դեպքում առաջարկը կդրվի քվեարկության, որից հետո դրա օգտին պետք է քվեարկի սոցիալական կայքի օգտատերերի մեկ երրորդը, այսինքն՝ շուրջ 333 միլիոն մարդ: Ձայներն ընդունվում են մեկ շաբաթվա ընթացքում: Եթե բավարար քանակությամբ ձայներ չեն հավաքվում, ապա սոցիալական կայքը պետք է որոշում կայացնի՝ ընդունե՞լ, թե՞ մերժել տվյալ առաջարկը:
Նոյեմբերի 27-ի դրությամբ քվեարկության կանոնների փոփոխությունների մասին առաջարկը մեկնաբանել է արդեն 17.8 հազար մարդ:







































