Տոկիոն ընդլայնել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ կապված մերձավորարևելյան այդ երկրում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև շարունակվող կոնֆլիկտի հետ:
Այս մասին որոշում է կայացվել այսօր` Ճապոնիայի կառավարության նիստում` հաղորդում է ITAR-TASS-ը:
Համաձայն նոր պատժամիջոցների՝ Ճապոնիան սառեցրել է 35 կազմակերպությունների ու 59 մասնավոր անձանց ակտիվները, որոնք առնչություն ունեն սիրիական ռեժիմի հետ:
Բացի այդ՝ Ճապոնիայի ԱԳՆ-ն ստացել է ցուցակ, որում ընդգրկված 36 անձինք պետք է ենթարկվեն վիզային սահմանափակումների:
Տոկիոն բազմիցս հանդես է եկել Սիրիայի իշխանություններին ուղղված կոչով՝ դադարեցնել ճնշումը հակակառավարական ցույցերի դեմ:
Դամասկոսում Ճապոնիայի դեսպանությունը այս տարվա մարտից չի գործում: