Saturday, 11 05 2024
16:30
Իտալիան 32 միլիոն եվրո է ծախսել ռուս օլիգարխների ձերբակալված զբոսանավերի սպասարկման համար
Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի հետ
15:45
Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ ձեռք բերված դեղերի 77 տոկոսը
Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի
Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետին
ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի կիրառումը
Տեղի են ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները
Բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված ՄԻՊ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով
COP29-ի նախապայմանը հայ-ադրբեջանական հաշտությու՞նն է
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
Այդ «բարեկամից» սպասելի է ամեն ինչ. Փաշինյանի անվտանգության համար կարելի է մտահոգվել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների ավելի քան 40 մասնակցի
Հետևանքը տխուր կլինի. եկեղեցին լեգիտիմացնում է պետության միջամտությունը իր գործերին
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ո՞վ է Ալիեւին «Կովկասի փոխարքա՞» նշանակել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 35 մասնակցի
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»

Այս իշխանությունները սրիկա են, պետք է հեռացվեն. Շանթ Հարությունյան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 9-ին ընթացող դատական նիստին ամբաստանյալների փաստաբանները համատեղ հայտարարությամբ հանդես եկան հետազոտված տեսագրությունների արձանագրությունների վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնող փաստաբան, Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը նշեց, որ երթի մասնակիցների թիվը չի գերազանցել 50-ը, իսկ իր պաշտպանյալը դիմադրությունը սկսել է այն բանից հետո միայն, երբ ոստիկանը քաշքշել է Շանթ Հարությունյանին, բռնել նրա վզից, քաղաքացիների նկատմամբ երթի մասնակիցները որեւէ բռնություն չեն կիրառել: Փաստաբանի խոսքով՝ նախքան երթը դադարեցնելը ոստիկանները մասնակիցներին չեն զգուշացրել երթի անօրինական լինելու մասին:

Պետրոսյանը նշեց, որ բախումը տեղի է ունեցել ոստիկաններից մեկի կողմից Շանթ Հարությունյանի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելուց հետո: Տեսագրություններում լսվում է Շանթի տասնչորս տարեկան որդու՝ Շահենի բղավոցը: Տղան գոռում է, ապա հորը ոստիկանների ճիրաններից ազատելու համար հարվածում է բարձրախոսով: Փաստաբանը նշեց, որ արձանագրության մեջ գրված է, թե Արմեն Հովհաննիսյանը հրում է ոստիկան Գեղամ Խաչատրյանին, մինչդեռ տեսագրությամբ այդ հանգամանքը չի հաստատվել:

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, գործով ամբաստանյալ Շանթ Հարությունյանը, տեսագրության վերաբերյալ ելույթ ունենալով, հետաքրքրվեց՝ ոստիկանության դեպքում օրենքով պաշտպանվա՞ծ է քաղաքացիների նկատմամբ պրովոկացիաներ կազմակերպելն ու անպատիժ մնալը: Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը խորհուրդ տվեց հարցի պատասխանը ստանալ իրենց պաշտպանից: «Փաստաբանս ասաց՝ ոչ ոք իրավունք չունի քաղաքացու նկատմամբ պրովոկացիա կազմակերպել: Ժամանակին, երբ նոր էի ձերբակալված, ասացի, որ մեր կոնֆլիկտը եղել է ոստիկանության հետ, հիմա պնդում եմ, որ քննչական գործողությունը կատարի երրորդ մարմին, բայց ոստիկանությունը շահագրգիռ մարմին է, տվել են իրեն՝ քննությունը ինքը ծածկադմփոց անի: Դուք մերժեցիք, հասկանում եմ, որ քաղաքական պատվեր է: Քննիչներն էլ քաղաքական հաշվահարդարից ելնելով պրովոկացիա են արել, բազմակողմանի չեն քննում գործը»,- ասաց նա:

Հարությունյանը նշեց, թե իրեն հավասարակաշռությունից հանել են, ապա նշեց՝ եթե ոստիկաններն օրենքով սադրելու իրավունք ունեն, թող հայտարարեն: Նա նշեց, որ Վալերի Օսիպյանը թևանցուկ էր արել իրեն, և հիմա թող քննիչները պարզեն՝ ինչ էր ինձ ասում: Նա պահանջեց Օսիպյանից՝ ներկայանալ դատարան, պարզաբանումներ տալ:

Հարությունյանը նշեց. «Այստեղ տղերք կան, որ համամիտ են ինձ հետ, հակառուսական հայացքների հետ, կան տղերք, որ պրոռուսական են, բայց բոլորս մի նպատակ ենք ունեցել՝ Հայաստանի ժողովրդին իշխանությւոնները նպատակային առումով փչացնում են, այս իշխանությունները սրիկա են, պետք է հեռացվեն»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում