Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի ամենաաղքատ թաղամասերից մեկում՝ Լաս Պինյասում երեկ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առնվազն 150 ընտանիք զրկվել տանիքից, 4 մարդ այրվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով GMA News ինտերնետ-պորտալը:
Նախնական տվյալների համաձայն՝ երկու ժամ տևած հրդեհի առաջացման պատճառը եղել է անուշադրության մատնված վառարանը: Ընդհանուր առմամբ այրվել է ավելի քան 100 տուն:
Անվտանգության կանոններին չհետևելու պատճառով նման հրդեհները սովորական են Ֆիլիպինների քաղաքների աղքատ թաղամասերում:











































