Եվրամիության ղեկավարությունը որոշում է ընդունել ապասառեցնել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և Թունիսի նախկին նախագահ Զին Ալ-Աբիդին բեն Ալիի հաշիվները և փոխանցել դրանք երկրների կառավարություններին: Այս մասին ասվում է կազմակերպության տարածած մամլո հաղորդագրությունում՝ փոխանցում է RBK-ն:
«Ավելի վաղ իրավական միջոցառումները (արգելափակում) ընդունվել են՝ կապված անհրաժեշտության հետ, այժմ դա անցել է և հանվել են բոլոր պատժամիջոցները, և միջոցները կարող են տրամադրվել ազգային կառավարություններին»,- ասված է փաստաթղթի տեքստում:
Հաղորդագրությունում չի հստակեցվում, թե միջոցների ինչ ծավալ է գտնվում սառեցված հաշիվներում: Փորձագետների գնահատականներով՝ միայն Հոսնի Մուբարաքը եվրոպական բանկերում պահել է շուրջ 300 մլն դոլար:
Հիշեցնենք՝ 2011-ի հունվարին ԵՄ-ն սառեցրել էր բեն Ալիի և նրա 48 մերձավորների հաշիվները, նույն գործողությունները կիրառվել են նաև Մուբարաքի և 19 եգիպտացիների պարագայում, որոնք մեղադրվում են պետական ունեցվածքին առնչվող խարդախությունների համար:







































