«Ժառանգությունն այն կուսակցությունն է, որն ունի ներքին ժողովրդավարություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես համագումարի ժամանակ շնորհակալություն հայտնեցի Հովսեփ Խուրշուդյանին, Ստյոպա Սաֆարյանին, Ստեփանն անցնում է հետազոտական աշխատանքի, Հովսեփը մնում է մեր տեղեկատվական սյուներից մեկը և այստեղ դավային տրամադրություններ պետք չէ տեսնել, մենք տասնամյակի ընթացքում ունեցել ենք ֆինանսական խնդիրներ, կախված չենք որևէ մեծահարուստից, և մեր միջոցները հայթայթում ենք, չորս ընտրությունների ենք մասնակցել, և վարչության անդամների մոտ կարող է հարթությունը փոխելու խնդիր լինի»,-նշեց «Ժառանգության» առաջնորդը:
Անդրադառնալով քառյակի գործունեությանը Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ կատարյալ հաջողության հասնելու համար քառյակի ուժերի համագործակցություն է պետք, համախմբում քաղաքացիական տարբեր ուժերի:
«Որպեսզի դառնա ակտիվ համագործակցություն, պետք է լինի ճանապարհային քարտեզ, խաչմերուկը կլինի աշնանը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև անդրադարձավ վարչության անդամների հավաքագրման փորձերին՝ նշելով, որ կատարվածը շատ վտանգավոր ու հակաօրինական քայլ է, որն ուղեկցվել է ոչ միայն Հ.Մանուկյանի, այլև կուսակցության դեմ սպառնալիքներով: