ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնում է ԱՄՆ՝ համանախագահների հետ հանդիպելու համար: Այս մասին Ուորլիքը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Այսօր մեկնում եմ Վաշինգտոն՝ ԵԱՀԿ համանախագահների հետ հանդիպելու և Լեռնային Ղարաբաղի հետ կապված հետագա քայլերը քննարկելու համար: Ստատուս-քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»,- գրել է նա: