Միլանի «Ինտեր»-ի ու Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի գործակալը հերքել է լուրերն այն մասին, թե Սնեյդերը կարող է կարիերան շարունակել թուրքական «Ֆեներբախչե»-ում:
«Ես չեմ լսել «Ֆեներբախչե»-ի՝ Սնեյդերի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին: Գուցեև հարկավոր է հարցը տալ «Ինտեր»-ի ղեկավարությանը»,- ասել է գործակալը:
Հատկանշական է, որ Սնեյդերը խնդիրներ ունի միլանյան ակումբում. նա չի կարողանում համաձայնության գալ թիմի հետ նոր պայմանագրի հարցում, որով հոլանդացին ցանկանում է ավելի բարձր վարձատրվել:








































