Friday, 26 04 2024
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր

«Էնքան ես չաղացել, ոնց որ հղի լինես». զինվորների կատակը ավարտվել է շարքային Հայկի ինքնասպանությամբ

Ամիսներ շարունակ վերաքննիչ քրեական դատարանում քննվելուց հետո ավարտվեց Սանթուր Դոմբրյանի ու ևս երկու ամբաստանյալի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ:

Սանթուր Դոմբրյանը ժամկետային զինծառայող է եղել, ջոկի գնդացրորդ:

Ըստ մեղադրանքի՝ նա 2012 թվականի հուլիս-օգոստոսին վաշտի համածառայողների ներկայությամբ ծաղրուծանակի է ենթարկել շարքային Հայկ Կ.-ին:

2012 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 12-ի սահմաններում շարքային Սանթուր Դոմբրյանը դասակի հրամանատար, լեյտենանտ Մովսիսյանին կանչել է զորամասի պահեստարան՝ առանձնազրույցի:

Մի քանի օր առաջ շարքից ուշանալու պատճառով լեյտենանտի կողմից իրեն դիտողություն անելու կապակցությամբ շարքային Դոմբրյանը վիճաբանության մեջ է մտել Մովսիսյանի հետ, իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Մովսիսյանին՝ ձախ միջկողային ու գոտկային շրջանների ծակած-կտրած վերքերի, փափուկ հյուսվածքների խորանիստ շերտերի վնասման ձևով նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Արմեն Երեմյանը նույնպես ժամկետային զինծառայող է եղել, ջոկի վարորդ, շարքային:

Ըստ մեղադրանքի՝ Երեմյանը 2012 թվականի սեպտեմբերի 4-ին, ժամը 14-ի սահմաններում Սանթուր Դոմբրյանի ու Նարեկ Սերոբյանի հետ մյուս համածառայողների ներկայությամբ ծաղրուծանակի է ենթարկել շարքային Հայկ Կ.-ին, իսկ վերջինիս կողմից «կատակները» դադարեցնելու վերաբերյալ արված նկատողությունից հետո բռնել է նրա համազգեստի օձիքից, հրել ու քաշքշել նրան:

Հայկ Կ.-ին խմբովին ծաղրելու, նրան քաշքշելու համար մեղադրանք է առաջադրվել նաև շարքային Նարեկ Սերոբյանին:

Ընդհանուր իրավասության դատարանում Սանթուր Դոմբրյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Արմեն Երեմյանն իրեն մեղավոր է ճանաչել, բայց, ինչպես Դոմբրյանը, նա նույնպես հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նարեկ Սերոբյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե իրեն մեղադրանք է առաջադրված խմբով Հայկ Կ.-ին ծաղրուծանակի ենթարկելու համար, մինչդեռ ինքն ընդամենը մեկ անգամ կատակել է Հայկի հետ, ասել է. «Տնաշեն, էնքան ես չաղացել, ոնց որ հղի լինես»:

Հայկն ասել է, որ նման կատակներն իրեն դուր չեն գալիս, պահանջել է չկրկնել:

Իր և Հայկի միջև քաշքշոց չի եղել:

Շուրջ երկուսուկես ամիս ծառայելուց հետո գնացել են հրաձգարան: Կրակելուց հետո ինքն ու մյուս զինվորները նստել են մեքենա, զրուցել են իրար հետ: Հանկարծ նկատել են, որ խրամատում գտնվող զինծառայողները խառնաշփոթ վիճակում են: Մոտեցել է բժշկի մեքենան, ինչ-որ մեկին այդ մեքենան են դրել… Այդ «ինչ-որ մեկը» շարքային Հայկն էր:

2012 թվականի սեպտեմբերի 6-ի առավոտյան զինվորներին տարել են հրաձգարան: Հայկ Կ.-ն գնդացրորդ է եղել:

Ըստ վկաներից մեկի ցուցմունքի՝ Հայկը վերջինն է կրակել: Երբ կրակելու հերթը Հայկինն է եղել, վկան օգնել է, ժապավենը հարմարեցրել նրա զենքին:

Զենքը լիցքավորել է Հայկը: Վկան դուրս է եկել խրամատից: Հայկը զեկուցել է, թե պատրաստ է: Երեք փամփուշտ կրակելուց հետո Հայկը շրջվել է: Վաշտի հրամանատարը հարցրել է, թե ինչու է շրջվել: Հայկը, ըստ վկայի, աջ ձեռքով բռնել էր զենքը ու շրջվել դեպի զինծառայողները: Զինվորները խառնվել են իրար: Վաշտի հրամանատարը գնացել է դեպի Հայկը ու ասել՝ սպասի:

Մեկ ուրիշ վկա հայտնել է, թե տեսել է Հայկին՝ գնդացրի փողին հենված ու այդ պահին լսվել է կրակոց: Հայկն ինքնասպան է եղել:

Դատաքննության ընթացքում հարցաքննվել է փորձագետ Հրայր Ղուկասյանը, ով պնդել է իր տված եզրակացությունը, հայտնել, թե փորձաքննության ներկայացված գնդացիրը եղել է սարքին վիճակում, ձգանին մեկ հպման դեպքում կարող էր մի քանի կրակոց արձակվել, իսկ վնասվածքները կարող են տեղակայված լինել տուժողի մարմնի տարբեր մասերում:

Հայկի դիահերձմանը ներկա հորեղբայրը հայտնել է, որ Հայկի մարմնի վրա կրակոցի երեք հետք է եղել, որոնցից երկուսը մի կողմի վրա են եղել, երրորդը՝ այլ կողմի: Աջ ձեռքի մատները, բացի բութ մատից, սևացած են եղել:

Հայկի մարմնի վրա առկա կրակոցի երեք վերքերը նրա հարազատներին հիմք են տվել կասկածելու, թե Հայկը չէր կարող իր վրա երեք անգամ կրակել, ուրեմն Հայկի վրա կրակել է մեկ ուրիշը:
Հայկի մահվան հանգամանքների քննությամբ տուժող կողմը բավարարված չէ: Զինվորը ծանր գնդացիրը կարողացել է շատերի, այդ թվում՝ սերժանտի ու վաշտի հրամանատարի ներկայությամբ ուղղել իր վրա, կրակոց արձակել… Եթե այդպես է եղել, ժամանակ չի՞ եղել զինվորին խանգարելու…

Արդյո՞ք կատարվել է բազմակողմանի ու խոր քննություն՝ հրաձգարանի խրամատում զինվորի մահվան կապակցությամբ. տուժող կողմը անբավարար է համարում այս գործով քննությունը:

Ըստ համածառայողների վկայությունների՝ Հայկը անընդհատ բողոքել է ծնկների ցավից: Նա նաև գիշերամիզություն է ունեցել:

Արդյո՞ք առողջական խնդիրները բավական լուրջ չեն եղել, չեն խոչընդոտել նրա զինվորական ծառայությանը: Ի՞նչն է երիտասարդին այնքան նեղել, որ, եթե հաստատված է համարվում ինքնասպանության վարկածը, նա ծանր գնդացրով, շատերի աչքի առաջ դիմել է այդ ծայրահեղ քայլին: Ինչի՞ դեմ է ընդվզել:

Հայկին ծաղրած զինծառայողները նրա գիրությունը դարձրել էին թիրախ, պարբերաբար ասել էին, թե էնքան չաղ է, ոնց որ հղի լինի, ե՞րբ պիտի ծննդաբերի և այլն:

Այս ծաղրանքներին Հայկը ցավոտ էր արձագանքել: Իսկ ծաղրողների խո՞ւմբը…

Այս գործով մեղադրանք չկա ինքնասպանության հասցնելու համար:

Հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ ստացվում է, որ զինվորը չի կարողացել հարմարվել զինծառայությանը:

Սանթուր Դոմբրյանը դատապարտվել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի պահանջների խմբակային խախտման, ինչպես նաև լեյտենանտին դանակահարելու համար:

Նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 6 ամիս ազատազրկումը: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հունվարի 14-ից:

Արմեն Երեմյանը և Նարեկ Սերոբյանը դատապարտվել են զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի պահանջների խմբակային խախտման համար: Համաներման կիրառմամբ նրանք ազատվել են սահմանված պատժից՝ մեկուկես տարի ազատազրկումից:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանի շահերի պաշտպանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Առաջինն իր պաշտպանյալի արարքի վերաորակում էր խնդրում, քանի որ նրա կատարածն ավելի մեղմ հանցարարք էր համարում:

Իսկ տուժող կողմի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պահանջում էր բեկանել դատավճիռը, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ տուժողի մահվան հանգամանքների վերաբերյալ ավելի խոր քննություն կատարելու, մեղավորներին, ըստ կատարած արարքների՝ պատժելու համար:

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց այս գործով որոշումը. վերաքննիչ բողոքները մերժվեցին: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնաց օրինական ուժի մեջ՝ անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում