Իսպանական «Իբերիա» ավիաընկերության ուղևորուհիներից մեկը, ով Կոստա Ռիկայից Մադրիդ էր թռչում, ինքնաթիռի մեջ կարիճի հարձակման է ենթարկվել։ Այս մասին տեղեկացրել է EFE գործակալությունը:
EFE–ի տվյալներով՝ ինքնաթիռի օդաչուները դեպքի մասին ժամանակին տեղեկացրել են դիսպետչերներին, և օդանավակայանում բժիշկները սպասել են ինքնաթիռի վայրէջքին։ Նրանք հաստատել են, որ Շվեյցարիայի քաղաքացուհուն, իրոք, կարիճ է խայթել:
Հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել են, բժիշկներն անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել են: Ուղևորուհու կյանքին վտանգ չի սպառնում:
Թե ինչպես է կարիճն ինքնաթիռում հայտնվել, պարզ չէ: Ինքնաթիռը մանրէազերծվել է:









































