Friday, 26 04 2024
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24

Ինչ «գաղտնի» համաձայնագիր կնքեցին Երևանն ու Թբիլիսին. պարզաբանում է ՀՀ-ում Վրաստանի դեսպանը

Հայ-վրացական հարաբերությունները խորանալու են՝ չնայած երկու երկրների տարբեր ինտեգրացիոն ուղիներին. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին՝ անդրադառնալով հայ-վրացական հարաբերությունների հեռանկարներին Վրաստանի եվրաասոցացման և Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի դեպքում, ապա նաև Վրաստանի և Հայաստանի միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին կնքված պայմանագրին։

Հարցին, թե Վրաստանի եվրոպական ընտրությունը կարո՞ղ է օրինակ դառնալ Հայաստանի համար, նա պատասխանեց, թե բարձր մակարդակով Վրաստանն ասում է, որ հարգում է ՀՀ-ի ընտրությունը:

«Ես իրավունք չունեմ հիմա ասելու, թե ես կարող եմ օրինակ լինել, կամ մեկ ուրիշն է օրինակ ինձ համար: Ամենագլխավորն այն է, որ բոլոր ժողովուրդներն ունեն ազատ ընտրության իրավունք, այնպես որ, Հայաստանն է կատարել իր ընտրությունը, մենք ևս կատարել ենք մեր ընտրությունը: Եվ Հայաստանն է ասել, որ միանում է այդ պրոյեկտներին ոչ ի վնաս իր հարևանների, և մենք ենք հայտարարել այդ մասին: Այնպես որ, այդ մասին խոսք չի գնում հիմա: Մենք յուրաքանչյուրս մեր ինտեգրացիոն ուղին ենք ընտրել, բայց չնայած դրան, մենք խորացնելու ենք մեր երկկողմ հարաբերությունները»,- ասաց դեսպանը՝ կրկնելով, որ հարաբերությունները խորանալու են:

Անդրադառնալով Վրաստանում կնքված համաձայնագրին՝ նա ասաց, որ և Հայաստանում, և Վրաստանում ոչ մասնագիտական մակարդակով քննարկվել այդ համաձայնագրի հարցը: «Մարդիկ մտածել են, թե քանի որ մենք ստորագրել ենք կոնֆիդենցիալ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր, նշանակում է, որ այն, ինչ կոնֆիդենցիալ է Հայաստանի համար, վաղը փոխանցվելու է Վրաստանին, նաև՝ հակառակը: Իհարկե ոչ: Այն ոլորտներում, որտեղ նրանք համագործակցում են, փոխանակելու են տեղեկատվություն: Իրականում դա վերաբերելու է ահաբեկչության վերաբերյալ տեղեկատվությանը, թմրանյութերի առևտրին և այլն, և այլն: Սա եղել է ոչ պաշտոնական համագործակցություն սովորաբար, և հիմա կա արդեն համաձայնագրային հիմք, թե ինչպես կարելի է փոխանակել տեղեկատվությունը»,- նշեց դեսպանը:

 

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում