Հայազգի մերկապարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) «Մանիլով» ակումբում ներկայացրել է իր նոր՝ «Հայաստան» երգը, որի գործիքավորման մեջ օգտագործվել է դուդուկը:
Հիշեցնենք, որ այս տարի Վարդան և ուկրաինացի երգիչ Վիտալի Կոզլովսկին Հայաստան էին ժամանել: Նրանք մասնակցել էին Հանրային հեռուստաընկերության հատուկ նախագծինև այլ միջոցառումների, լուսանկարվել էին LUXURY ամսագրի ֆոտոպատմության համար:
Վարդան նաև որպես երգչուհի հանդես գալուփորձեր է անում: Նա Կոզլովսկու հետ ձայնագրել է «Մի թող ինձ» երգը, որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ:
Վարդան, որպես դերասանուհի, հանդես է եկել նաև Սերգեյ Զվերևի տեսահոլովակներում:









































