Friday, 26 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար

Արթիկում «Կազյոլ» ամուսինը սպանել է «Օդնոկլասնիկի»-ում «Սծեռվա» անվամբ հանդես եկող դավաճանող կնոջը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արտյոմ Ղազարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ:

37-ամյա Արտյոմ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել իր փաստական կնոջը՝ Ցողիկին խեղդամահ անելու, դիտավորյալ սպանելու համար:

Ռուսաստանում արտագնա աշխատանք կատարող Արտյոմ Ղազարյանը 2009 թվականից փաստական ամուսնական կյանք է վարել ՌԴ քաղաքացի, 1986 թվականին ծնված հայազգի Ցողիկի հետ:

2012 թվականի փետրվարի 12-ին Արտյոմ Ղազարյանն արտաքսվել է Ռուսաստանից՝ բնակության և հաշվառման կանոնները խախտելու համար ու վերադարձել է Արթիկ:

Երկու ամիս անց Արթիկ է ժամանել Արտյոմի փաստական կին Ցողիկը՝ 2010 և 2011 թվականներին ծնված իրենց մանկահասակ երեխաների հետ:

2012 թվականի դեկտեմբերի սկզբին առանց ամուսնու համաձայնության Ցողիկը երեխաներին թողել ու միայնակ մեկնել է Անապա՝ արտագնա աշխատանքի:

Վերադարձել է 2013 թվականի հունվարի 22-ին:

Արտյոմն ու Ցողիկը երեխաների հետ Արթիկում բնակվել են վարձակալությամբ:

Ցողիկը հաճախ երեխաներին թողել է սկեսուրի խնամքին, ինքը տարբեր տաքսիներով երթևեկել, ոգելից խմիչք է օգտագործել, տղամարդկանց հետ հեռախոսային խոսակցություններ է ունեցել, շփվել համացանցով:

Արտյոմը կասկածել է կնոջը, հետևել է նրան:

Նա վիճաբանել է Ցողիկի հետ, պահանջել, որ չխոսի տղամարդկանց հետ, չհեռանա տնից, երեխաներին խնամի:

Ցողիկը պատասխանել է. «Էտո նե տվայո սաբաչյե դելո, ուր ուզեմ՝ կգնամ, ում հետ ուզեմ՝ կխոսամ»:

Արտյոմը վիրավորվել է ու փորձել է ցած նետվել պատշգամբից, ինքնասպան լինել, բայց Ցողիկը բռնել է, չի թողել: Արտյոմը զայրույթից կոտրել է պատուհանի ապակին: Մայրը վիրակապել է որդու ձեռքը:

Մայիսին Ցողիկն ավելի հաճախակի է բացակայել տնից, երթևեկել ինչ-որ արծաթագույն «Մերսեդեսով»:

2013 թվականի մայիսի 31-ին Ցողիկը նորից երեխաներին թողել, ինչ-որ տեղ է գնացել:

Ուշ երեկոյան նա Արտյոմի ընկերոջ տուն է գնացել խմած, ձեռքին՝ մի շիշ գարեջուր և ձուկ:

Ժամը 23-ին ամուսիններն իրենց տուն են գնացել, նստել են խոհանոցի սեղանի մոտ, ծխել են, մոտ մեկ ժամ զրուցել: Արտյոմը Ցողիկին մեղադրել է դավաճանության համար, իսկ Ցողիկը ծիծաղել է ամուսնու վրա, հեգնել է նրան: Եվ Արտյոմի համբերության բաժակը լցվել է:

Նա ոտքի է կանգնել, մոտեցել Ցողիկին: Վերջինս սեղանի վրայից վերցրել է դանակը, նստած տեղից ասել է՝ չմոտենաս, կխփեմ:

Արտյոմը աջ արմնկային մասով բռնել է կնոջ պարանոցից: Ուժեղ սեղմելու համար ձախ ձեռքով էլ բռնել է իր աջ ձեռքը: Ցողիկը դիմադրել է, ամուսինները կորցրել են հավասարակշռությունը:

Ցողիկն աթոռից ընկել է գետնին, Արտյոմն էլ է ընկել՝ շարունակելով սեղմել կնոջ պարանոցը: Ընկել են հատակին՝ կողք կողքի:

Ընկնելիս Ցողիկը դանակով հարվածել է Արտյոմին: Բայց վերջինս չի էլ զգացել, որ վնասվածքներ է ստացել ոտքի ու որովայնի հատվածներում: Նա շարունակել է սեղմել Ցողիկի պարանոցը…

Ցողիկն սկսել է թպրտալ, շարժել է ոտքերն ու ձեռքերը: Մոտ 10-15 րոպե է տևել՝ ըստ Արտյոմի…

Երբ Ցողիկն անշարժացել է, Արտյոմը թողել է նրա պարանոցը, տեսել է, որ չի շնչում: Վախեցել է, սկսել է արհեստական շնչառություն տալ, ապա տեսնելով, որ չի կարողանում կենդանացնել, գնացել է հարևանի տուն ու ասել. «Ցողիկը մեռավ»:

Հարևանը հանկարծակիի է եկել ու հարցրել. «Ցողիկն ո՞վ է»:

Արտյոմը կրկնել է. «Կնիկս մեռավ»:

Շտապօգնությունը արձանագրել է, որ Ցողիկը մահացել է: Կինն անբնական դիրքով ընկած էր եղել խոհանոցի հատակին…

Նախաքննության ժամանակ ու դատարանում որպես վկա հարցաքննված տղամարդիկ ասել են, որ Ցողիկը Արտյոմի մասին ասել է, թե նա «բիվշի» մարդն է, «կազյոլ» է:

Ցողիկը «Օդնոկլասնիկի» կայքում գրանցված է եղել ու տղամարդկանց հետ ծանոթացել է «Ստերվա» անունով:

Մինչ մայրիկն ազատ կյանք է վարել, երկու մանկահասակ երեխաները գտնվել են տատիկի խնամքին…

Ցողիկի մահից հետո նրա հարազատները երեխաներին տարել են Ռուսաստան…

Արտյոմի մայրն ասաց, որ երեքամյա թոռնուհուն վիրահատություն է անհրաժեշտ, նա դեռ չի քայլում, ոտքի նյարդի հետ կապված խնդիրներ կան:

Չորսամյա թոռը «մայրիկ» է ասում մորաքրոջը, ում տանը հիմա ապրում են երեխաները, իսկ հորն ասում է՝ Արծյոմ, ու հեռախոսով հետը խոսելիս հարցնում է, թե ինչո՞ւ հայրն իրենց մոտ չի գնում…

Արտյոմը չի հասցրել հայրություն ճանաչել, երեխաների մայրը որպես միայնակ մայր է գրանցված եղել:

Ամբաստանյալ Արտյոմն ասաց, թե համոզված է, որ դրանք իր երեխաներն են:

Երեխաների խնամքով զբաղված տատիկը՝ Արտյոմի մայրը, ասաց, թե երեխաները Արտյոմին շատ նման են, ոչ մի կասկած լինել չի կարող, հիմա իրենք զբաղվում են հայրության ճանաչման հարցով…

Ընդհանուր իրավասության դատարանը Արտյոմ Ղազարյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտել է 10 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հունիսի 1-ից:

Այս դատավճիռը բողոքարկել է ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով վերաորակել արարքը կամ մեղմացնել Արտյոմի պատիժը:

Պաշտպանը միջնորդել էր ամբաստանյալի արարքը վերաորակել ոչ թե որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, այլ ինքնապաշտպանության նպատակով կատարված անզգույշ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածով:

Վերաքննիչ դատարանն իրավունք չունի դուրս գալու վերաքննիչ բողոքի սահմաններից, բայց պաշտպանի բողոքում մատնանշված որակումը, գործի հանգամանքներից ելնելով, Արտյոմ Ղազարյանի արարքի իրական քրեաիրավական որակումը դժվար է համարել:

Վերաքննիչ դատարանը այս գործը քննեց վերաքննության կարգով, և դատարանի ուշադրության կենտրոնում էր դատահոգեբանակա՛ն փորձաքննության եզրակացությունը, որտեղ մասնագետը նկարագրել էր դավաճանված Արտյոմի հոգեվիճակը հանցագործության պահին. լարվածություն, սթրեսային վիճակ, տևական ժամանակ հոգեճնշված վիճակում գտնվել, կնոջ դավաճանության հաստատում, բացասական հույզերի կուտակում, շփոթահարություն և այլն:

Վերաքննիչ դատարան հրավիրվեց դատական հոգեբան Էլդա Գրինը, ով իր ցուցմունքով հաստատեց, որ սպանության պահին Արտյոմ Ղազարյանը եղե՛լ է կումուլյատիվ աֆեկտի ՝ ժամանակի ընթացքում կուտակված բացասական հույզերի պոռթկման վիճակում:

Փորձագետի հարցաքննությունից հետո այս գործով վերաքննիչ քրեական դատարանը նշանակեց դատահոգեբանական լրացուցիչ փորձաքննություն:

Ըստ այդ փորձաքննության եզրակացության՝ դավաճանող կնոջը խեղդամահ անելու պահին Արտյոմ Ղազարյանը եղել է հենց կումուլյատիվ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Այս եզրակացությունը կարելի է գործով նոր ի հայտ եկած հանգամանք համարել:

Մեղադրող Գաբրիելյանը միջնորդեց նշանակել կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն՝ նշելով, թե լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունն իրեն վստահություն չի ներշնչում, փորձագետը հենվել է միայն փորձաքննվողի ցուցմունքների վրա, անտեսել է գործով ձեռք բերված այլ ապացույցները, այլ անձանց ցուցմունքները:

Բացի դրանից, ըստ մեղադրողի, փորձագետը չի անդրադարձել ֆիզիոլոգիական աֆեկտի պարտադիր երեք փուլերին, դրանց առկայությանը՝ Արտյոմ Ղազարյանի մոտ:

Պաշտպանն ու ամբաստանյալն առարկեցին միջնորդության դեմ:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց մեղադրողի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով:

Վերաքննության անցած դատարանն ունկնդրեց դատական վիճաբանությունները:

Մեղադրող Գաբրիելյանը միջնորդեց բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության՝ նկատի ունենալով, որ առաջին ատյանի դատարանում կկրկնի իր միջնորդությունը՝ կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին:

Պաշտպանը ևս միջնորդեց բեկանել դատավճիռը, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության, որտեղ հնարավոր կլինի բացահայտել գործի իրական հանգամանքները և վերջապես ճիշտ որակում տալ Արտյոմ Ղազարյանի արարքին:

Վերաքննիչ դատարանը խորհրդակցական սենյակից դուրս եկավ ու հրապարակեց որոշումը. ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանվեց, գործն ուղարկվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Վերաքննիչ դատարանի հարցին, թե ինչո՞ւ չէր բաժանվում իրեն դավաճանող կնոջից, ինչո՞ւ էր հանդուրժում կնոջ վատ վերաբերմունքն ու անբարո վարքագիծը, Արտյոմը պատասխանեց, թե… ամոթ էր, չէր ուզում, որ խայտառակ լինի մարդկանց մեջ, երեխաներն էլ մեծանում էին:

Հիմա երեխաները մեծանում են անհայր ու անմայր…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում