Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառում, որ կարող է կրկին առաջդրվել նախագահական ընտրություններում: Այս մասին նա ասել է France-Presse-ին և Le Figaro թերթին տված հարցազրույցում:
Մեդվեդևը նշել է, որ բավարար չափով ուժ և առողջություն ունենալու դեպքում ինքը չի բացառում իրադարձությունների շրջապտույտը:
Վարչապետը նշել է, որ հեռուն գնացող ծրագրեր չի կազմում: Նրա խոսքերով՝ այժմ ավելի կարևոր է մշակել վստահության այն բաժինը, որն իրենք ստացել են ժողովրդից:
Մեդվեդևը նաև խոստովանել է, որ միակ նախագահը, որի օրոք ինքը կհամաձայներ աշխատել վարչապետ, Վլադիմի Պուտինն է: