Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում աշխատանքներ են տարվում «Ժամանակի թանգարան» բացելու շուրջ: Նախատեսվում է, որ թանգարանի գործունեությունը կսկսվի մեկուկես տարուց:
Այդ ցուցադրությունը կազմելու է Բնական պատմության թանգարանի ցուցադրության մի մասը: Նախատեսվում է թանգարանի ցուցադրությունում ընդգրկել երկրի պատմությունը, ցուցանմուշները բաժանվելու են 6 մասի, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնելու է որոշակի թեմա:
Կազմակերպիչների և այցելուների ուշադրության կենտրոնում են լինելու այնպիսի թեմաներ, ինչպիսին են՝ ժամանակի ընկալումը, կենդանական և բուսական աշխարհի փոփոխությունները, մարդու զարգացումը, նրա փոխհարաբերությունները բնության հետ, այս լատինամերիկյան երկրում մշակույթը և կենսակերպը:
Ցուցադրությունն իրականացվելու է որմնանկարների միջոցով:








































