Ամբողջ Ամերիկան քննարկում է,թե արդյո՞ք թոփ-մոդել Քեյթ Էփթոնը, ով լուսանկարահանվել էր Vogue Italy-ի նոյեմբերյան համարի համար, հանդես կգա Սուպերգավաթի գովազդում: Անկասկած, դա ԱՄՆ-ի ամենահանրահայտ սպորտային իրադարձությունն է: Հիշեցնենք, որ այս տարի երկրի հիմնը կհնչեցնի Բյոնսեն:
Ասում են, որ Էփթոնը, ում լուսանկարները հայտնվել են նաև то Cosmopolitan-ի նոյեմբերյան համարում, արդեն պայմանագիր է ստորագրել: Նշվում է նաև, որ աշխարհի ամենագայթակղիչ թոփ-մոդելներից մեկը կնկարահանվի ռեփեր Աշերի հետ: Դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ ամեն տարի առաջին մեծության աստղերը հաճույքով են մասնակցում Սուպերգավաթի գովազդին:
Քեյթը ԱՄՆ-ի ամենահայտնի մոդելներից մեկն է, այդ պատճառով էլ կազմակերպիչների ընտրությունը լիովին արդարացված է: Լուրեր են պտտվում, որ գովազդը կստանա «Ցանկությունների առարկան» անվանումը: Այն, անկասկած, հիթ կդառնա: Արդյոք Էփթոնը կհայտնվի բիկինիո՞վ, թե՞ բաց զգեստով՝ հայտնի կդառնա ընդամենը մի քանի շաբաթից:











































