Saturday, 27 06 2026
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է

Թաիրովի ճանապարհին «Օպելը» բախվել է «Օպելին», այնուհետև գլխիվայր շրջվել. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի 32 ՕՏ 612 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 24-ամյա Եփրեմ Մկրտչյանը, Թաիրով փողոցով ընթանալիս, բախվել է համընթաց ընթացող Երևանի Նորագավիթ 4-րդ փողոցի բնակիչ Սամվել Խաչատրյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 33 DՍ 364 համարանիշի ավտոմեքենային:

shamshyan.com-ը հայտնում է, Ե. Մկրտչյանը այնուհետև իր վարած «Օպել» ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի բաժանարար բետոնե արգելապատնեշին, շրջել արգելապատնեշը, հետո բախվել գովազդային վահանակին, ինչի հետևանքով մեքենան գլխիվայր շրջվել է և մոտ 300 մ սահել:

Վթարի հետևանքով նրա ուղևորներից 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն:

shamshyan.com-ը հայտնում է, որ երբ «Օպելը» բախվել է գովազդային վահանակին, վահանակը պոկվել և ընկել է այդ պահին նշված փողոցով ընթացող «Գազ 322132» մակնիշի 1828 Լ համարանիշի երթուղային «Գազելի» վրա: Բարեբախտաբար «Գազելի» ուղևորներին և վարորդ Համլետ Մկրտչյանին, որը Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ է, ոչինչ չի պատահել:

Նշված հատվածում երթևեկությունը կարգավորելու համար ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ովքեր մեծ դժվարությամբ վթարի վայրից հեռացնում էին հետաքրքրասեր քաղաքացիներին:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը: Ոստիկանությունը փորձում է պարզել հիվանդանոց տեղափոխված վիրավոր անձանց ինքնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում