Իտալիայի խոշորագույն բանտերից մեկի քահանան ձերբակալվել է` մեղադրվելով բանտարկյալների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների համար:
Ինչպես հաղորդել են իրավապահ մարմինները, 51-ամյա հայր Ալբերտո Բարինը ծխախոտի, օճառի, շամպույնի կամ սանրի դիմաց ձերբակալվածներից սեռական հարաբերություններ է պահանջել:
Ոստիկանությունում նշում են նաև, որ հոգևոր ծառայողը դատապարտվածներին, ովքեր արտահերթ են ազատ արձակվել, ստիպել է սեռական ակտի մեջ մտնել իր հետ, որպես «իր գթության վարձ»:
Քահանայի ոտնձգության զոհ է դարձել արական սեռի առնվազն վեց դատապարտյալ, որոնք դատապարտվել են մանր հանցագործությունների համար: Նշվում է, որ սեռական գործողությունները տեղի են ունեցել կա՛մ իր գրասենյակում, կա՛մ Միլանի Սան Վիտորե բանտի մյուս շենքում:
Ձերբակալման օրդերում նշվում է, որ Բարինը օգտագործել է բանտում իր իշխանությունն ու ազդեցությունը` «սեռական ցանկությունները բավարարելու համար»:
Հետաքննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ ձերբակալվածներից մեկը բանտի իշխանություններին դիմել էր Բարինի գրասենյակում, ինչպես նաև շենքի տարբեր հատվածներում թաքնված տեսախցիկներ տեղադրելու խնդրանքով:






































