Բեյոնսեն և Ջեյ-Զին ամբողջ ժամանակը չէ, որ անցկացնում են դստեր` Բլյու Այվինի հետ: Վերջերս 31-ամյա Բեյոնսեին և 42-ամյա Ջեյ-Զիին նկատել են Նյու Յորքի Barclays Center ստադիոնում:
Ջեյ-Զին և Բեյոնսեն, որը պլանավորել է վերադառնալ ստուդիա, շատ երջանիկ են թվացել: Լուսանկարներից երևում է, որ Ջեյ-Զին կրքոտ երկրպագել է իր սիրած Los Angeles Clippers թիմին, իսկ երբ նրանք հաղթել են, նրա երջանկությանը չափ ու սահման չի եղել:








































